ՀԱՅԱՍՏԱՆ
Подгруженный файл
Հովհաննես Գրիգորյան
ՀԱՅԱՍՏԱՆ
Սա իմ երկիրն է-
չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…
Подгруженный файл
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում
Այստեղ ամեն գագաթ ու ձոր
Արձագա´նք է տալիս հզոր,
Եւ քո Խոսքը հեռու տանում
Թէ բարի են խոսքերը քո
Հայոց լեռներն ակնածանքով
Կխոնարհվեն քո դեմ լռին
Բաշը քսած քո ձեռքերին
Իսկ թե չար են՝ լեռները մեր,
Հրաբխի բներն անմեռ,
Որ լռե´լ են, բայց չե՜ն հանգել,
Քեզ լավայո՜վ կարձագանքեն,
Որ լեռնե´ր է քշում տանում
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում:
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,
Նե՜ղ են ճամփեքը լեռնական,
Երկու հոգու տեղ չեն անում,
Թէ դեմ-դիմաց ելնեն հանկարծ
Թէ բարեկամ ես ու ընկեր
Подгруженный файл
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Ն
Հազար ու մե վերք ես տեսել – էլի’ կտեսնես ,
Հազար խալխի ձեռք ես տեսել – էլի’ կտեսնես :
Աշնան քաղած արտի նման` հազա~ր զոհերի
Չհավաքած բե’րք ես տեսել – էլի’ կտեսնես :
Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման
Հազա~ր տարվա հերք ես տեսել – էլի’ կտեսնես :
Նարեկացի , Շնորհալի , Նաղաշ Հովնաթան -
Ինչքա~ն հանճար , խելք ես տեսել - էլի’ կտեսնես :
Քո Չարենցին լեզու տվող երկի’ր Հայաստան ,
Հազա~ր ու մե ե’րգ ես տեսել - էլի’ կտեսնես :
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
Подгруженный файл
Գեղամա Լեռներ ՝ տեսարան Գեղաքարից
Ըստ ավանդության՝ լեռները անվանում են ի փառս Գեղամ անունով մի երիտասարդի: Դա հսկայի պես ուժեղ մի երիտասարդ էր, որը սիրում էր Խոսրովանույշ անունով մի աղջկա: Հանուն սիրո նա խոստում էր տվել, որ կդադարեցնի տարեցտարի եկող լեռնային հեղեղները, որոնք հաճախ ավերիչ էին լեռնակից բնակավայրերի համար:
Տարիներ շարունակ, ամենօր, Գեղամը, տիղմի սերմերով լի՝ մի մեծ զամբյուղ էր շալակում ուսերին և բարձրանում էր սարը: Հասնելով գագաթին՝ շուռ էր տալիս զամբյուղն ու սերմացնում էր
Подгруженный файл
Բարի լու՜յս... ՀԱՅԱՍՏԱՆ
Քո շրթունքները Հայաստանոտ են,
Հայաստանոտ են քո շշուկները,
Քո ժպիտներն ու արտասուքները
Հայաստանոտ են։
Հայաստան հյուսող քո այդ ձեռքերը,
Քո արդեն գրված ու դեռ չգրված
Բոլոր երգերը Հայաստանոտ են։
Հայաստանոտ են քո ապրած կյանքի
Բոլոր էջերն ու ելևէջները։
Քո տանջանքներն ու երազանքները
Հայաստանոտ են…
Եվ դու այնքան ես հայ ու Հայաստան,
Որ մինչև անգամ Հայաստանից դուրս
Քո անցած բոլոր ճանապարհները
Հայաստանոտ են։
Հ. ՍԱՀՅԱՆ
Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի
Подгруженный файл
Ահա կապույտով ընդգծված Խ Ա-ը Խ Հ-ից և հայկական ԼՂ-ի Ինքնավար Մարզից տասնյակ տարիների ընթացքում «կրծելով» զավթել է ավելի քան 1500 քռ.կմ.տարածք, վերոնշյալ սահմանները միջազգային սահմաններ չէին, Խ Մ վարչական տարածքների սահմաններ: 1991 թ. Ադրբեջանը անկախության հայտարարեց, որ հանդիսանում է 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի հանրապետության իրավահաջորդը, ուստի պարտական է նաև ճանաչելու 1920թ.Ազգերի Լիգայի որոշումը, ըստ որի Սյունիքին հարևան Նախիջևանը, Արցախը և Գարդմանը կազմում են ՀՀ անքակտելի մաս:
Подгруженный файл
Իմ քաղցրանո՜ւն
Իմ բարձրանո՜ւն
Իմ տառապա’ծ
Իմ փառապա’նծ
Հների մեջ` դու ալեհեր
Նորերի մեջ` նոր ու ջահել
Դու` խաղողի խչմարված վազ
Վշտերդ` ջուր, ինքդ ավազ
Դու` բարդենի սաղարթաշատ
Առուն ի վար փռված փշատ
Դու` կիսավեր ամրոց ու բերդ
Մագաղաթյա մատյանի թերթ
Դու` Զվարթնոց-ավեր տաճար
Կոմիտասյան ծիրանի ծառ
Դու` ջրաղաց խորունկ ձորում
Դու` հորովել անուշ ծորուն
Փայլ գութանի արծաթ խոփի
Դու` նե’տ, նիզա’կ, մկո’ւնդ կոպիտ
Դու` հայրենի ծխանի ծուխ
Դու` անգի’ր վեպ, դու Սասնա ծո՜ւռ
Իմ փառապա’նծ
Подгруженный файл
...Կանցնին բոլոր փոթորիկներն ու բոլոր ահագնադղորդ պատերազմները, կանցնին բոլոր հորդաներն ու բոլոր բարբարոսները, կանցնին բոլոր հերետիկոսներն ու բոլոր պզտիկ պարոնները` իրենց սուտ իմաստությամբ: Հայո'ց ազգ, քայլերդ դուրս մի' նետեր այս ավանդակներեն, այս ծործորներեն ու այս խոպան հողերեն: Եթե նույնիսկ բազուկներդ չկրնան հրացան բռնել, մագիլներովդ ճանկե արդարությունդ, եթե նույնիսկ ստիպված ըլլաս անգամ մը ևս ողնաշարդ ծռել, ողջ հասակովդ ընկիր մեր կարմիր հողերուն վրա: Ավելի լավ է սողալ այստեղ,
Подгруженный файл
....Ես մի բուռն եմ քո հողի 🇦🇲🕊
❤💙🧡 ԻՄ ՀԱՅԱՍՏԱ՜Ն...Երազ իմ երկիր Հայրենի ❤
#հաղթելուենք 🇦🇲
Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Քարքարոտ երկիր:
Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի ծիլն եմ քո արտի,
Ես մի թերթն եմ քո ծաղկի,
Հայրենի երկիր,
Հայաստան:
Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Արծվաբուն երկիր:
Իմ պապերն են քեզ շահել,
Իմ եղբայրքն են քեզ պահել,
Քոնն են որդիքն իմ ջահել,
Հայրենի երկիր,
Հայաստան:#Հաղթելուենք
https://ok.ru/video/3751059722567?fromTime=131
Подгруженный файл
ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ ԱՌԱԾ ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ
Տոնդ շնորհավոր հայրենիք, տոնդ շնորհավոր ազատ, անկախ Հայաստան, տոնդ շնորհավոր հայրենակից: Մեծն Շիրազը կասեր՝
Իմ սո՜ւրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից՝ թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա:
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացի՜ր, հայրենի՜ք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց:
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենի՜ք,
Եվ մոմի նման ճամփեքիդ վրա,
Подгруженный файл
Հայոց աշխարհ...Աստծո Բարին🇦🇲
Հայո՜ց աշխարհ, հայո՛ց երկիր, հայո՛ց հող,
Լայն աշխարհում քո գրկի մե՜ջ ապրեմ թող։
Դու ժայռակուռ մի ամրոց ես հնավանդ,
Աշտարակներդ՝ Արագած ու Արարատ։
Թող ես լինեմ աշտարակիդ աղավնին,
Շուքդ մնա իմ ապավեն հովանին։
Ո՛ւր էլ թռչեմ, ինչ աշխա՜րհ էլ թափառեմ,
Նորից ե՛տ գամ, քո տանիքո՜ւմ ծվարեմ։
Ու թե մեռնեմ, քո գրկի մե՛ջ մեռնեմ թող,
Հայո՜ց աշխարհ, հայո՛ց երկիր, հայո՜ց հող։
Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
Подгруженный файл
Մեղրիի բերդ. եզակի հայկական ամրաշինություն
Հայկական միջնադարյան ճարտարապետության պաշտպանական կառույցների մեջ, իր հատակագծային-ծավալային հորինվածքով, առանձնակի տեղ ունի Մեղրիի բերդը: Բերդը գտնվում է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում: Տեղակայված է քաղաքի Մեծ թաղի հյուսիսային կողմում, լեռնաշղթաների դժվարամատչելի գագաթներին՝ պայտաձև ընդգրկելով բնակավայրը, ապահովելով քաղաքի հուսալի պաշտպանությունը հյուսիսային, արևմտյան և արևելյան կողմերից: Բերդի կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ:
Подгруженный файл
Քո շրթունքները Հայաստանոտ են,
Հայաստանոտ են քո շշուկները,
Քո ժպիտներն ու արտասուքները
Հայաստանոտ են։
Հայաստան հյուսող քո այդ ձեռքերը,
Քո արդեն գրված ու դեռ չգրված
Բոլոր երգերը Հայաստանոտ են։
Հայաստանոտ են քո ապրած կյանքի
Բոլոր էջերն ու ելևէջները։
Քո տանջանքներն ու երազանքները
Հայաստանոտ են...
Եվ դու այնքան ես հայ ու Հայաստան,
Որ մինչև անգամ Հայաստանից դուրս
Քո անցած բոլոր ճանապարհները
Հայաստանոտ են։
Հ. ՍԱՀՅԱՆ
Подгруженный файл
ՄՇՈ ԴԱՇՏԷն Մշո դաշտ կըսին, հին քարի գեղ է
Էն Մշո ջուր կըսին, հիվընդի դեղ էՄշո դաշտ
Պետք է տեսնել այդ դաշտը,այդ դրախտանման տարածությունը,բնակիչներին,արգավանդ արդյունքը,ծծել սքանչելի օդը, խմել անուշահամ ջուրը,աչքի առջև միշտ այստեղ բնակվող ժողովրդի առողջ ,պարթև հասակը, լայն թիկունքը,արևակեզ,սակայն հրացայտ աչքերով գեր դեմքը,տեսնել նրա աշխատանքը,նրա տաժանալի կյանքը և ցավերը լսել:
Ոչ մի լեռնաշղթա չունի Մուշի սարերի պես շքեղ տեսարաններ,բնության վայրենություններ,ծաղկավետ, ջրառատ և անտառապա
Подгруженный файл
Ուղիղ 30 տարի առաջ Հայաստանում ընդունվեց Անկախության հռչակագիրը
Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ,նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ,քարի հետևում քար կա,մշուշի ետևում`մշուշ: Մեր երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով:Միջազգային գեղեցիկ օրենքները դիպչում են մեր քարերին ու ցաքուցրիվ լինում…Այսպես է գրել Հայաստանի մասին Վազգեն Սարգսյանը:
ՀՌՉԱԿԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 23.08.1990
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը`արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը,
Подгруженный файл
ՀՈՂ ՀԱՅՐԵՆԻ
Ուղեկիցս ծերունի էր մի բարեդէմ
Կողքին երկու թոռներն էին թուխ ու սիրուն
Երբ իմացաւ հայ եմ՝դէմքի բարին արդէն
Դարձաւ մի տաք երջանկութիւն
ԱյնուհետեւՄոսկւայից մինչ Երեւան
Նա խօսում էր,ապա լսում,լսում սիրով
Շաբաթներով ջրի կարօտ մարդու նման
Հայերենը ըմբոշխնելով
Ոսկերիչ էր’Ադանացի
Ալիքները նրան Փարիզ էին նետել
Ապրում է լա’ւ’Ոսկերիչի ոսկի՜ձեռքեր
Ուրէլ լինեն՝չեն ծանգոտի
Բայց ինչ օգուտ,ծերը նայում էթոռներին
Ուձայնի մէջ կարծեսթէ ծուխ է խտանում
Խորթանո՜ւմ են զաւակները,ձեռքից գնում
Подгруженный файл
Բարի լույս իմ անսասան Հայրենիք 🇦🇲
Բարի լույս իմ արի Զինվոր🙏
Բարի լուսաբաց, Հայաստան,
Բարի լույս աշխարհի հայեր:
Բարին ընդ Ձեզ,
Good morning, Armenia!
Good morning, Armenians in the world!
Good morning to our
Աստված պահապան Հայ Զինվորին՝ Հայոց պատմություն մերօրյա կերտող ու պետականություն պահպանողին։
Подгруженный файл
Հայաստան, մի փոքրիկ կղզյակ քարաժայռերի մեջ կորսված, մի ափ հող և մի բուռ ջուր՝ լեռների ծերպերում ամբարված, աննշան՝ թեև քարտեզի վրա, բայց միշտ նշմարված դարերի վրա.....
…Խոսքերն անզոր են նկարագրել
իմ երկիրը.... Այն պետք է տեսնել սեփական աչքերով, այստեղ հարկավոր է ապրել,զգալ,շնչել,սիրել,արարել,հարկավոր է տան հիմք գցել և ամուր տուն կառուցել.....❤💙💛
Մարտիրոս Սարյան, «Հայաստան»:,1923 թիվ
МАРТИРОС САРЬЯН «Армения», 1923 год
Подгруженный файл
ՀԱՅԱՍՏԱՆ__Պ.ՍԵՎԱԿ
Իմ քաղցրանուն
Իմ բարձրանուն
Իմ տառապած
Իմ փառապանծ
Հների մէջ՝դու ալեհեր
Նորերի մէջ՝նոր ու ջահել
Դու խաղողի խշմարուած վազ
Վշտերըդ ջուր,ինքդ աւազ
Դու՝բարդենի սաղարթաշատ
Առուն ի վար փռուած փշատ
Դու՝կիսաւէր ամրոց ու բերդ
Մագաղաթեայ մատեանի թերթ
Դու՝Զուարթնոց-աւէր տաճար
Կոմիտասեան Ծիրանի ծառ
Դու՝ջրահաց խորունկ ձորում
Դու՝հորովել անուշ ծորուն
Փայլ գութանի արծաթ խոփի
Դու՝նետ, նիզակ,մկունդ կոպիտ
Դու՝հայրենի ծխանի ծուխ
Դու՝անգիր վէպ,դու՝Սասնայ ծուռ
Իմ փառապանծ
Подгруженный файл
Հավուց Թառի վանք...Կոտայք,Հայաստան
Հավուց թառի վանքը Եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային կենտրոններից։Վաղ միջնադարից հիշատակվող այս վանքում 1013 թ.,Գրիգոր Մագիստրոս Պահլավունին կառուցել է Ս.Ամենափրկիչ եկեղեցին։Հավուց Թառը վերելք է ապրել XII-XIV դդ.:Տուժել է 1679 թ.երկրաշարժից,վերջնականապես ավերվել 1840 թ. Ակոռիի երկրաշարժի ժամանակ։
Համալիրը բաղկացած է 2 հուշարձանախմբից։Արևմտյան հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին XIII դ. ներքուստ խաչաձև,արտաքուստ ուղղանկյուն,չորս անկյուններում ավ
Подгруженный файл
Հայրենիքը չի տրւում այնպէս,ինչպէս ժառանգւում է հայրենական հարստութիւն:Դա ձեռք է բերւում ամէն սերունդի եւ նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերւում հայրենաճանաչումով,հայրենապաշտութեամբ,նրան արժանի դառնալու ձգտումով:Կարելի է Հայրենիքում լինել,բայց Հայրենիքից չլինել,կարելի է Հայրենիքում ապրել,բայց եւ այնպէս հոգեհաղորդ չլինել նրան:
Կարելի է,վերջապէս,իրաւապէս Հայրենատէր լինել,հոգեպէս`անհայրենիք
Սոցիալապէս որքան արդար,այնքան զօրաւոր է Հայրենիքը:Գերերջանիկ է այն մարդը,որ է ասում. "Իմ Հայրենիքում
Подгруженный файл
Առավոտ էր:Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը:
Արևի առաջին ճառագայթների ներքո`Մասիսի սպիտակափառ գագաթը փայլում էր վարդագույն շողքերով,որ աչք էին շլացնում:Արագածի պսակաձև գագաթը չէր երևում:Նա դեռ պատած էր ձյունի պես ճերմակ մշուշով,որպես մի ամոթխած հարսիկ,որ սքողում է յուր դեմքը անթափանցիկ շղարշով:Կանաչազարդ դաշտավայրը, ցողված վաղորդյան մարգագետիններով,վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:Փչում էր մեղմ հովիկը,ծաղիկները ժպտում էին, դալար խոտաբույսերը ծփում ու ծածանվում էին,և դաշտի ...
Подгруженный файл
ՈՐԴՈւՍ (ԵՐԿԻՐ ՆԱԻՐՅԱՆ)
Հուզվում եմ որդիս, երբ առաջին անգամ
Բացում ես գիրքը հայոց պատմության
Ուսանիր դու սիրով պատմությունը ազգիդ
Սեպագիր քարերից մինչև մագաղաթ:
Երբ հայն իր կյանքում ազատություն է փնտրել
Հալածանք, արցունք և արյուն է տեսել
Վկա են այսօր տաճարները մեր հին,
Որ քանդել, ավերել ու պղծել է թշնամին:
Չքնաղ իմ երկիր Նաիրյան,
Մեսրոպյան գիրը մեր սրբազան
Խաչքարերն ու վանքերը մեր,
Գիտցիր, որ սուրբ է հողն հայկական:
Подгруженный файл
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, Տոլորս, Սիսիան
1971֊ից ,երբ Տոլորս և Աշոտավան գյուղերի տեղում կառուցվել է ջրամբար, եկեղեցին ջրասույզ է։
Մեսրոպ Մաշտոցի (V դար) "Ծով կենցաղոյս" շարականը կատարում է Hasmik Baghdasaryan DolukhanyanԳործիքավորումը՝ Vahan Artsruni:
Շարականը՝ Arshak Adamian Յութուբյան էջից։
Լուսանկարները Ալվարդ Ավետիսյանի
https://www.facebook.com/100001435749406/videos/31274..
Подгруженный файл
ԿԱՔԱՎԱԲԵՐԴ
Այն կառուցված է Խոսրովի արգելոցում՝ բարձր՝2075 մ բարձրությամբ լեռնագագաթին,որ երեք կողմից անմատչելի է,խոր ձորերով շրջապատված: ։ Դեպի հյուսիս-արևելք ձգվում են պարիսպները,որոնք ունեն 2-2,5մ հաստություն,8-10մ բարձրություն և աշտարակներ։Բերդի ներսում պահպանվել են միջնադարյան եկեղեցի,որի շրջակայքում կա (կամ կար) ցլերի եւ թռչունների պատկերներով հինգ մեծ վիշապների հուշարձանը`փորագրված կանգուն քարերի վրա,այլ տնտեսական շինությունների,շենքերի ավերակներ։
Նույնանուն բերդ եղել է նաև Սյունիքում
Подгруженный файл
Գ.Էմին
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում
Այստեղ ամեն գագաթ ու ձոր
Արձագանք է տալիս հզոր
Եւ քո Խոսքը հեռու տանում
Թէ բարի են խոսքերը քո
Հայոց լեռներն ակնածանքով
Կխոնարհվեն քո դեմ լռին
Բաշը քսած քո ձեռքերին
Իսկ թե չար են՝լեռները մեր
Հրաբխի բներն անմեռ
Որ լռե´լ են,բայց չե՜ն հանգել
Քեզ լավայո՜վ կարձագանքեն
Որ լեռներ է քշում տանում
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում
Նե՜ղ են ճամփեքը լեռնական
Երկու հոգու տեղ չեն անում
Թէ դեմ-դիմաց ելնեն հանկարծ
Թէ բարեկամ ես ու ընկեր
Подгруженный файл
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ
Տաթևի վանքը հիմնադրվել է 4 դ-մ,8 դ-մ կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Տաթեոս անունով,որը քրիստոնեություն է քարոզել Սյունիքում և նահատակվել է այնտեղ:895թ Տաթևի վանքը դարձել է համահայկական մշակութային կենտրոն,որտեղ գործել է Տաթևի համալսարանը՝Հովհան Որոտնեցու և նրա աշակերտ Գր. Տաթևացու ջանքերով:Վանքին կից մատենադարանը գոյատևել է մինչև 1911–12 թթ.,իսկ փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են Էջմիածին,ապա՝ Մատենդարան:Համալսարանին կից գործել է նաև Տաթևի հայտնի մանրանկարչության դպրոցը:
Подгруженный файл
Լեգենդ իմ երկրի մասին․Հարսնաձորի Դիտակետ
Գորիս-Տաթև ճանապարհին է գտնվում Հալիձորի անտառի դիմացի բարձր գահավեժ քարափներից մեկը՝Հարսնաձորը:Ղևոնդ Ալիշանն այն անվանում է Հարսնավազ՝հարսի վազելու տեղը:Հարսնաձորի դիտակետի հետ կապված լեգենդ կա։
Լեգենդը պատմում է,որ հին ժամանակներում մի տղա ու աղջիկ քայլում էին կիրճի եզրով,նրանց վրա հանկարծակի հարձակվում են պարսիկ զինվորներ։Տղային սպանում են,իսկ նրա հարսնացուն,որոշելով՝ավելի լավ է մեռնի,քան գերի ընկնի,խաչակնքվում է և նետվում ձորը։Աղջկա շրջազգեստը
Подгруженный файл
Վ,Տերյան
Ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծի այն արժեքները,որոնք նրա ինքնության առհավատչյաներն են:
Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ,իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլև իր անդամների ներքին մտավոր-հոգևոր կապով:Պետք է բացի արտաքին հնարավորություններից լինի ներքին զորություն,հոգևոր մղում,մարդկանց համախմբումը ազգ է դարձնում:
Չպետք է մեր հույսը և ապագան «նյութական Հայաստան» գաղափարի վրա հիմնել,այլ պիտի տենչանք,աշխատենք «հոգևոր Հայաստանի» համար:
Подгруженный файл
ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ,լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:
Սիրում եմ մեր երկինքը մուգ,ջրերը ջինջ,լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:
Ուր էլ լինեմ-չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Подгруженный файл
ԲԱՐԵՎ ԷՐԳԻՐ
Արածանի,գետ Հայկական լեռնաշխարհում։Հին հունա-հռոմեական աղբյուրներում կոչվել է Արսանիաս,ներկայումս թուրքերը կոչում են Մուրատ։Կոչվել է նաև Արևելյան Եփրատ,Արզանիա,Արսինես։Միանալով Արևմտյան Եփրատին՝առաջացնում է Եփրատ գետը։Երկարությունը 722կմ է,ավազանը՝40000կմ2։Հին ժամանակներում գետն ամբողջությամբ հոսել է Մեծ Հայքի թագավորության տարածքով։Երբեմն Արածանիի այն հատվածը,որն անցնում է Բալուի շրջանով անվանել են Բալուա գետ։ Արածանու ավազանում են գտնվում Վաղարշակերտ,Մուշ,Բալու,Խարբերդ քաղաքները
Подгруженный файл
Բարի լույս Հայ ու Հայաստանս❤💙💛
ԵՍ ՔՈ ԿԵՆԴԱՆԻ ՍՈՒՐՆ ԵՄ,ՀԱՅՐԵՆԻՔ
Հայաստանի մէջ ապրելով Հայաստանս կը փնտրեմ
Այս հողին եմ ես դարեդար խառնել արցունք ու կարոտ
Խառնել տառապանք,հրաշք եմ խառնել ու խառնել ոգի
Որ երբե՜ք,երբե՜ք չթողնեմ կյանքում երկիրն այս քարոտ
Ու երբե՜ք,երքե՜ք չտամ ոչ ոքի
Վ.Դաւթեան
Ես այս երգը երգում եմ կանգնած
որովհետև դու նա ես
ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու
որովհետև դու նա ես
ում համար կռվի են ելնում առանց հրամանի
որին ասում են`միակ, կարոտում են հեռվից,
Подгруженный файл
Ջէյմզ Բրայս
Հայ ժողովուրդի եւ Հայ Դատի միջազգային իրաւապաշտպանը
Ջէյմզ Բրայս այն եզակի դէմքն է,որ նախ ականատես եղաւ հայ ժողովուրդի բնաջնջումը պետականօրէն ծրագրելու եւ գործադրելու Թուրքիոյ ցեղասպանական ահաւոր ոճիրին:Ապա՝պատմական ճշմարտութիւնը-փաստագրական եւ վաւերագրական ամբողջական թղթածրարով մը-իրաւագէտի եւ պատմաբանի առարկայականութեամբ հաստատագրեց:
Եւ վերջապէս,բայց կարեւորութեամբ ո՛չ վերջինը,միջազգային տարողութեամբ քաղաքական գնահատումի արժանացուց գործւած ոճիրը՝իբրեւ Հայաստանի ու հայութեան դէմ
Подгруженный файл
Современная Армянская республика считает гору Арарат своим символом,своим национальным достоянием.Именно в честь нее был назван всемирно известный коньячный завод, хотя это далеко не самое главное для Армении.Чудесный вид на священную гору Арарат открывается с возвышенности,на которой расположен монастырь Хор Вирап,который находится на краю Араратской долины,принадлежит Армянской республике.Помимо чудесного вида,вы еще узнаете историю армянского христианства,которое начинается с Г Просветителя.
Подгруженный файл
Անին կառուցուել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գաւառում`Ախուրեան եւ Անի գետերի միախառնման վայրում: Ներկայումս անբնակ է,գտնւում է Թուրքիայի Կարսի նահանգում`հայ-թուրքական սահմանի մօտ է Գիւմրիից 30քմ հարաւ-արեւմուտք: Անին աննախադէպ զարգացման է հասել Գագին Ա օրոք:Քաղաքը առեւտրական կապերի մէջ է եղել Բիւզանդիայի, Պարսկաստանի,Չինաստանի, արաբական երկրների, Ռուսաստանի հետ:Գագիկ Ա-ի մահից նրա որդիՅովհաննէս-Սմբատը 1023թ-ին Անին մերձակայքով կտակել է Բիւզանդիային:1064թ Անին գրաւել են սելջուկական թուրքերը
Подгруженный файл
Բարի լինի օրդ Հայ ու Հայաստանս❤ 💙 💛
Համո Սահյան «Հայաստան ասելիս»
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:
Подгруженный файл
Ահա', ահա, կը տեսնեմ՝ լերան խորունկ ծերպերէն
Նախ մէկու մը՝ վարանքով, չհաւատալով, գաղտնօրէն,
Եւ ուրիշի մը յետոյ եւ երրորդի մը ապա
Երեւան գալը յանկարծ՝ ի լուր ռազմի ձեր երգին,
Ձեր ռազմերգի՜ն հայկական որ օդին մէջ կը թնդայ,
Եւ կ'որոտա՜յ, եւ կու տայ հողին իսկ դող մ'ահագին...
Բայց չէ', անոնք չեն հաւտար, դեռ հաւատալ չեն կրնար՝
Թէ եղբայրներն են իրենց, որ հրաշքով մ'անհնար
Այսօր եկեր են այստեղ, սպառազէն ու ազատ,
Վերածըներ, ուժովցեր, գեղեցկացե՜ր են այնքնան,
Подгруженный файл
🇦🇲 .. Շնորհավոր տոնդ Հայաստան .. 🇦🇲
ՎԵՐԱԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԻՄ ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ...ՀԱՅՈՑ ՈՍՏԱՆ
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսէ,
Արեւն ամրան ու ձմեռուայ վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհիւրընկալ պատերը սեւ
Ու հնամեայ քաղաքների հազարամեայ քա՛րն եմ սիրում:
Ուր է՛լ լինեմ – չե՛մ մոռանայ ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանայ աղօթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արիւնաքամ վէրքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – եա՛րն եմ սիրում:
Подгруженный файл
Խորանաշատ վանքը գտնվում է սահմանամերձ տարածքում, որը հաճախակի է ենթարկվում գնդակոծության ադրբեջանական կողմից: Այդ իսկ պատճառով վանքի դռները բացվում են միայն տարին մեկ՝ մայիսի 2-ին, երբ հարևան գյուղերից մարդիկ հավաքվում են եկեղեցում մասնակցելու պատարագին և հիշելու հանգուցյալներին (2013 թ);
Խորանաշատը եղել է միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր կրթական, գիտամշակութային ու աստվածաբանական կենտրոններից մեկը։ Հիմնել է Վանական Վարդապետը 1220-ական թթ-ի սկզբին
Подгруженный файл
Եռակի օրհնյալ եղիր Հայոց աշխարհ...🙏
Հայաստանը` հրաշքների երկիր է... Եթե ինձ հարցնեն, մեր մոլորակի վրա որտեղ կարելի է հանդիպել մեծ հրաշքների, ես, առաջին հերթին, կնշեի Հայաստանը... Ակամա ապշում ես, որ աշխարհի այս փոքրիկ հատվածում հնարավոր է հանդիպել այնպիսի կոթողներ ու այնպիսի մարդկանց, որոնք կարող են լինել ողջ աշխարհի զարդը: Եռակի օրհնյալ եղիր Հայոց աշխարհ` տաղանդների հայրենիք, հսկայական արարչագործությունների բնօրրան:
Ռոքուել Քենտ – ամերիկացի նկարիչ
Հայաստան, 1960թ.
Подгруженный файл
«Սուրբ վեղարով» վանք
Սրվեղի վանքը (XIIIդ.) գտնվում է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղից 3կմ հարավ, Խաչի Տակ կոչվող վայրում, անտառապատ բացատի բարձրադիր սարալանջին։
Սրվեղի վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան եկեղեցիներից, խուցերից, ձիթհանքից, օժանդակ շինություններիցԳլխավոր՝ Սուրբ Նշան եկեղեցին ներքեւի մասում շարված է քարով, վերեւում, գմբեթի հետ միասին օգտագործված է թրծած աղյուս: Պատերի վրա կան արձանագրություններ, որոնից մեկը 1152 թվականի է:
Подгруженный файл
Երկիր հնամեայ, երկիր հայրենի,
Ոչ մի աստղ պայծառ եւ ոչ մի լուսին
Քո յաւերժական հմայքը չունեն,
Լեռներից այն կողմ, ամպերից ամպին:
Որքան էլ քեզնից ես սուրամ հեռու,
Որքան էլ օտար հողերում լինեմ,
Անհունութեան մէջ, միջոցին թափուր,
Ես քեզ կ՛որոնեմ, հայրենի իմ տուն:
Դու առաջին սէր եւ վերջին կարօտ,
Յուշերի նաւակ, ուրախ ու ցաւոտ,
Շրթերիս վրայ կը մնաս միշտ դու,
Մայրական համբոյր, իմ կարօտ տխուր:
Երկիր հնամեայ, երկիր պապենի,
Քո ոգուց շաղուած լեզու մայրենի,
Քո ոգուց բուսած տենչանք ու կարօտ,
Подгруженный файл
Համո Սահյան «Հայաստան ասելիս»
24 Հոկտեմբեր, 2018 20:00
Խոսք մեծաց
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.
Կլինե՛մ, կմնա՛մ այսպես:
Подгруженный файл
«Ո´չ, տղե´րքս, Հայոց կաթողիկոսը նահանջողը չէ: Ասացե´ք հայ բանակին, որ ես տեղիցս չեմ շարժվում: Ես չեմ թողնում Սուրբ Էջմիածինը: Եթե մեր զինվորները նրան չեն կարողանում պաշտպանել, եւ թուրքերը մտնելու են Ս. Էջմիածին, իմ դիակը պետք է գտնեն Ս. Իջման վայրում»: Սա էր հայոց կաթողիկոսի պատասխանը:
«…ես ինքս սուր կվերցնեմ և կ՛ընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ Աթոռից…»
Подгруженный файл
Համբույր ձեր արի բազուկներուն, համբույր ձեր սուրբ շիրիմներուն. Մախլուտո
Համբույր ձեր արի բազուկներուն, համբույր ձեր սուրբ շիրիմներուն. Մախլուտո
Անկախություն. բառ մըն էր սա, որ դեռ քսան տարի առաջ մեր սիրելիները վախով ու երկյուղածությամբ կարտասանեին, կարծես թե արգիլված պտուղն ըլլար ատ իրենց համար կամ կրակ մը, որ իրենց շրթները այրեր:
Տասը տարի առաջ 1918-ին այդ բառը մարմին առավ, իրականություն դարձավ մեզ համար: Ու մենք՝ դարերով զրկվածներ, խենթի պես գրկեցինք զայն, սեղմեցի՜նք
Подгруженный файл
Շնորհավոր Հայոց Տոների Տոնը՝ ՄԱՅԻՍԻ 28-ը:🇦🇲️✊
ՄԱՅԻՍԻ 28-ը վերջ դրեց հայոց ցեղասպանությանը,իսկ օսմանցու պանթուրանական տերություն ստեղծելու սին երազանքը խորտակեց Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Բաշ Ապարանում հայոց զինական ուժի փայլուն մարտավարության,միակամ ոգու և կամային հերոսամարտի հաղթանակով...
Подгруженный файл
Բարին ընդ քեզ իմ հայրենի երկի՛ր, իմ Հայաստա՛ն🇦🇲
Եղիշե Չարենց
ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:
Подгруженный файл
Հայաստանը հնագույն բաբելոնյան քարտեզում:
Հայաստանը միակ ժամանակակից երկիրն է, որը պատկերված է աշխարհի հնագույն՝ Բաբելոնյան քարտեզի վրա:
Աշխարհում հնագույն քարտեզը, որը կոչվում է Բաբելոնյան աշխարհացույց, հայտնաբերվել է Բաբելոնից 97 կմ հյուսիսում՝ Եփրատի արևելյան ափին գտնվող Ուրուկում (այժմյան Իրաքի հարավային հատված, Սիպպար):
Բաբելոնյան աշխարհացույցը Միջագետքի տարածքից գտնված և պահպանված միակ քարտեզն է, որտեղ կոպիտ մասշտաբային սխալներով բաբելոնցիները ներկայացրել են իրենց ծանոթ հին աշխարհը:











