27.04.2021, 3:59:22
Հովհաննես Գրիգորյան ՀԱՅԱՍՏԱՆ Սա իմ երկիրն է- չափերով այնպիսին- որ կարող եմ վերցնել հետս, թե մի հեռու տեղ գնամ: Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր, Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ իսկ քարտեզի վրա ընդամենը արցունքի մի կաթիլ… Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին, որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ, որ չկորցնեմ հանկարծ…
Հովհաննես Գրիգորյան
ՀԱՅԱՍՏԱՆ
Սա իմ երկիրն է-
չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…