25.06.2020, 8:37:24
ՈՐԴՈւՍ (ԵՐԿԻՐ ՆԱԻՐՅԱՆ) Հուզվում եմ որդիս, երբ առաջին անգամ Բացում ես գիրքը հայոց պատմության Ուսանիր դու սիրով պատմությունը ազգիդ Սեպագիր քարերից մինչև մագաղաթ: Երբ հայն իր կյանքում ազատություն է փնտրել Հալածանք, արցունք և արյուն է տեսել Վկա են այսօր տաճարները մեր հին, Որ քանդել, ավերել ու պղծել է թշնամին: Չքնաղ իմ երկիր Նաիրյան, Մեսրոպյան գիրը մեր սրբազան Խաչքարերն ու վանքերը մեր, Գիտցիր, որ սուրբ է հողն հայկական:
ՈՐԴՈւՍ (ԵՐԿԻՐ ՆԱԻՐՅԱՆ)
Հուզվում եմ որդիս, երբ առաջին անգամ
Բացում ես գիրքը հայոց պատմության
Ուսանիր դու սիրով պատմությունը ազգիդ
Սեպագիր քարերից մինչև մագաղաթ:
Երբ հայն իր կյանքում ազատություն է փնտրել
Հալածանք, արցունք և արյուն է տեսել
Վկա են այսօր տաճարները մեր հին,
Որ քանդել, ավերել ու պղծել է թշնամին:
Չքնաղ իմ երկիր Նաիրյան,
Մեսրոպյան գիրը մեր սրբազան
Խաչքարերն ու վանքերը մեր,
Գիտցիր, որ սուրբ է հողն հայկական: