05.06.2019, 4:35:02
Համո Սահյան «Հայաստան ասելիս» 24 Հոկտեմբեր, 2018 20:00 Խոսք մեծաց Հայաստան ասելիս այտերս այրվում են, Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են, Չգիտեմ` ինչու՞ է այսպես: Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է, Հայաստան ասելիս հասակս ծաղկում է, Չգիտեմ` ինչու՞ է այսպես: Հայաստան ասելիս աչքերս լցվում են, Հայաստան ասելիս թևերս բացվում են, Չգիտեմ` ինչու՞ է այդպես: Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է, Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է. Կլինե՛մ, կմնա՛մ այսպես:
Համո Սահյան «Հայաստան ասելիս»
24 Հոկտեմբեր, 2018 20:00
Խոսք մեծաց
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.
Կլինե՛մ, կմնա՛մ այսպես: