31.05.2020, 7:52:08
Գ.Էմին Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում Այստեղ ամեն գագաթ ու ձոր Արձագանք է տալիս հզոր Եւ քո Խոսքը հեռու տանում Թէ բարի են խոսքերը քո Հայոց լեռներն ակնածանքով Կխոնարհվեն քո դեմ լռին Բաշը քսած քո ձեռքերին Իսկ թե չար են՝լեռները մեր Հրաբխի բներն անմեռ Որ լռե´լ են,բայց չե՜ն հանգել Քեզ լավայո՜վ կարձագանքեն Որ լեռներ է քշում տանում Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում Նե՜ղ են ճամփեքը լեռնական Երկու հոգու տեղ չեն անում Թէ դեմ-դիմաց ելնեն հանկարծ Թէ բարեկամ ես ու ընկեր
Գ.Էմին
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում
Այստեղ ամեն գագաթ ու ձոր
Արձագանք է տալիս հզոր
Եւ քո Խոսքը հեռու տանում
Թէ բարի են խոսքերը քո
Հայոց լեռներն ակնածանքով
Կխոնարհվեն քո դեմ լռին
Բաշը քսած քո ձեռքերին
Իսկ թե չար են՝լեռները մեր
Հրաբխի բներն անմեռ
Որ լռե´լ են,բայց չե՜ն հանգել
Քեզ լավայո՜վ կարձագանքեն
Որ լեռներ է քշում տանում
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում
Նե՜ղ են ճամփեքը լեռնական
Երկու հոգու տեղ չեն անում
Թէ դեմ-դիմաց ելնեն հանկարծ
Թէ բարեկամ ես ու ընկեր