

31.05.2019, 6:40:15
ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Որտեղի՞ց նման քնքշություն, Նոր չեմ գանգուրներ շոյում ես, Եվ հետո, շուրթերից քո թուխ Ավելի թուխերն եմ տեսել: Ծագել են աստղերն ու մարել, Որտեղի՞ց նման քնքշություն: Ծագել են ու մարել աչքեր Հենց իմ աչքերի առջև: Այսպիսի՞ երգեր եմ ես Լսել մութ գիշերներն ի վար, Որտեղի՞ց նման քնքշություն Հենց իր` երգչի կրծքի տակ: Որտեղի՞ց նման քնքշություն, Եվ ի՞նչ անեմ ես նրա հետ, Պատանի, երգիչ դու անցորդ, Թարթիչներդ հատու նետեր:
ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ
Որտեղի՞ց նման քնքշություն,
Նոր չեմ գանգուրներ շոյում ես,
Եվ հետո, շուրթերից քո թուխ
Ավելի թուխերն եմ տեսել:
Ծագել են աստղերն ու մարել,
Որտեղի՞ց նման քնքշություն:
Ծագել են ու մարել աչքեր
Հենց իմ աչքերի առջև:
Այսպիսի՞ երգեր եմ ես
Լսել մութ գիշերներն ի վար,
Որտեղի՞ց նման քնքշություն
Հենց իր` երգչի կրծքի տակ:
Որտեղի՞ց նման քնքշություն,
Եվ ի՞նչ անեմ ես նրա հետ,
Պատանի, երգիչ դու անցորդ,
Թարթիչներդ հատու նետեր: