

08.06.2019, 14:22:06
Ու…հասկանում եմ, որ ես չե՜մ կարող (Եվ աշխարհումըս ո՛չ ոք չի կարող) Լոկ մի՛ բան սարքել՝ Ա՛յն միայն, Ինչին ճշմարտություն են կոչել աշխարհում: Եվ…վճռված է. Ե՛ս էլ այսուհետ Ճշմարտություն եմ սարքելու, և շա՜տ: Ու պիտի ծախե՛մ, Ծախեմ ամենո՜ւր՝ Ուր կամենում են թե չեն կամենում. Խաչմերուկներո՛ւմ Ու խանութների դռների՛ առջև, Մայթերի՛ վրա Եվ արձանների պատվանդանների՛ն, Թե՛ գրքերի մեջ, Թե՛ ամբիոններից: Ու երբ ինձ մարդիկ հարցնեն. «Ի՞նչ արժի», Կպատասխանեմ արդեն ո՛չ թե ես, Այլ այն խաղալիք աղջիկը:
Ու…հասկանում եմ, որ ես չե՜մ կարող
(Եվ աշխարհումըս ո՛չ ոք չի կարող)
Լոկ մի՛ բան սարքել՝
Ա՛յն միայն,
Ինչին ճշմարտություն են կոչել աշխարհում:
Եվ…վճռված է.
Ե՛ս էլ այսուհետ
Ճշմարտություն եմ սարքելու, և շա՜տ:
Ու պիտի ծախե՛մ,
Ծախեմ ամենո՜ւր՝
Ուր կամենում են թե չեն կամենում.
Խաչմերուկներո՛ւմ
Ու խանութների դռների՛ առջև,
Մայթերի՛ վրա
Եվ արձանների պատվանդանների՛ն,
Թե՛ գրքերի մեջ,
Թե՛ ամբիոններից:
Ու երբ ինձ մարդիկ հարցնեն. «Ի՞նչ արժի»,
Կպատասխանեմ արդեն ո՛չ թե ես,
Այլ այն խաղալիք աղջիկը: