05.07.2019, 5:36:46
Սերը տառեր չունի, Սերը հնչյուններ ունի լռության մեջ, Սեպագրեր ունի լուսանցքներում, Իր այբուբենն ունի ճիչերի մեջ, Իր սրբագիրն ունի աստվածաշունչ, Եվ մագաղաթներն՝ իր հուշերի: Սերը բառեր չունի, Սերը խաղեր ունի ու արբեցում, Ներքնատեսություն ու սոսափ ունի, Ճառագայթներ ու հոսանք ունի, Ունի անջատումներ ու միացում, Մոխրացումներ ունի իր թախիծում: Սերը ճառեր չունի, Սերը բնազդ ունի իր ոգու մեջ, Գուշակումներ ունի նախամարդուց, Բռնկումներ ունի հրդեհաշունչ, Միացումներ ունի սկզբից վերջ,
Սերը տառեր չունի,
Սերը հնչյուններ ունի լռության մեջ,
Սեպագրեր ունի լուսանցքներում,
Իր այբուբենն ունի ճիչերի մեջ,
Իր սրբագիրն ունի աստվածաշունչ,
Եվ մագաղաթներն՝ իր հուշերի:
Սերը բառեր չունի,
Սերը խաղեր ունի ու արբեցում,
Ներքնատեսություն ու սոսափ ունի,
Ճառագայթներ ու հոսանք ունի,
Ունի անջատումներ ու միացում,
Մոխրացումներ ունի իր թախիծում:
Սերը ճառեր չունի,
Սերը բնազդ ունի իր ոգու մեջ,
Գուշակումներ ունի նախամարդուց,
Բռնկումներ ունի հրդեհաշունչ,
Միացումներ ունի սկզբից վերջ,