Ս. Սահակն ու Ս. Համազասպն Արծրունյաց իշխանական տնից են և Վասպուրականում տանուտիրություն էին անում այն ժամանակ, երբ արաբական խալիֆայությունը խիստ սաստկացրել էր հալածանքները քրիստոնյաների դեմ:785 թթ. Հայաստանում նոր կառավարիչ է նշանակվում, և իշխաններն իրենց կրտսեր եղբոր՝ Մերուժանի հետ սահմանված այցելություն են կատարում:
Կառավարիչն ապստամբության մեղադրանքով ձերբակալում է նրանց և տանջանքների սպառնալիքով պահանջում է խզել կապերը հույների հետ` հրաժարվելով քրիստոնեական դավանանքից: