Հովհաննես Մկրտչյանը`Սասունի գավառի Ընկուզնակ գյուղի բնակիչ,ականատես կոտորածների մասին
«Ընկուզնակն ուներ 40 տուն և 580 բնակիչ, եկեղեցի մը՝ Ս. Ստեփանոս անունով,հինգ ջրաղաց,2500 ոչխար և 400 տավար: Եկեղեցին ուներ արծաթապատ կողքերով Ավետարաններ,ձեռագիր Ավետարաններ:
Գյուղն ամբողջապես հրկիզված է:
1914 թ. հուլիսի 20-ին Ընկուզակեն 22-45 տարեկան բոլոր տղամարդիկ զինվոր տարին:Որևէ զինվորացու,եթե որոշյալ ժամանակին չներկայանար,կառավարությունը կը հրդեհեր անոր տունը և կը գրավեր անոր  ստացվածքը: