ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ.Առաջին Ծիրանենին
«Վերջերս միտքս կլանված է Հայաստանի ծիրանների բուրմունքով, որ թեև աշխատանոցիս մեջ չկան, բայց ես հոտոտում եմ իմ ուղեղով այնքան վստահ, որքան երբ մագլցում էի մեր այգու ծառերը։ Հիմա նրանք ծփում են գործերիս մեջ՝ որպես նուրբ գեղեցկության համեստ ծնողներ։ Նրանք հորիզոնի վրա լռությամբ պարող, մայր մտնող բազմաթիվ արևներ են և բացվող թերթերը ծաղիկների, որոնք պարում են տաք տերևների վրա, բնության մեծ հանդեսին նրա լուռ հիացմունքի ներքո… Ծիրանների բուրմունքը մեր դաշտերի…