Ես... ու իմ ԱՇՈՒՆԸ
Աշու՜ն, այսօր այնքան նման ես իմ հոգուն,
Իմ հոգում էլ այսօր էլի , տեղատարա՜փ է հուշերի,
Հինն ու նորը սրտիս խորքում,
Պահմտոցի էին խաղում....
…Մի քիչ տաք, մի քիչ սառը քամի... Եվ աշնան գույները մրսեցին: Մի քիչ դողացին ու… երերացին… Երազներս հուլունք-հուլունք շաղ եկան դեղնաբոսոր տերևագորգերում...