30.09.2019, 14:03:59
Գևորգ Էմին, Քո աչքերի մեջ-100 Քո աչքերի մեջ հայացք կա ուրիշ, Գանգուրների մեջ մատների շոյանք, Շուրթերիդ՝ հուշ հին համբույրների, Մատիդ՝ մատանուց մնացած օղակ: Բայց դու մի ժպտա մեղավորի պես, Եվ մի խեղճանա, Քեզ չեմ նախատում, Դու լավ գրքի ես նմանվում այնպես, Իսկ գիտե՞ս: Լավը շատերն են կարդում: Կարդու՞մ: Այլ բան է լավ գիրքը բացել, Եվ այլ՝ Հասկանալ, Զգալ, Հավատալ... Նրանք շուրթերդ են թերթել ու անցել, Իսկ ես ուզում եմ Քո սիրտը կարդալ... Ծիծաղը դեմքի վարդն է: (ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ)
Գևորգ Էմին, Քո աչքերի մեջ-100
Քո աչքերի մեջ հայացք կա ուրիշ,
Գանգուրների մեջ մատների շոյանք,
Շուրթերիդ՝ հուշ հին համբույրների,
Մատիդ՝ մատանուց մնացած օղակ:
Բայց դու մի ժպտա մեղավորի պես,
Եվ մի խեղճանա,
Քեզ չեմ նախատում,
Դու լավ գրքի ես նմանվում այնպես,
Իսկ գիտե՞ս:
Լավը շատերն են կարդում:
Կարդու՞մ:
Այլ բան է լավ գիրքը բացել,
Եվ այլ՝
Հասկանալ,
Զգալ,
Հավատալ...
Նրանք շուրթերդ են թերթել ու անցել,
Իսկ ես ուզում եմ
Քո սիրտը կարդալ...
Ծիծաղը դեմքի վարդն է:
(ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ)