1460 թ.Սարգիս Բ.Աջատար կաթողիկոսն Էջմիածնից հափշտակել էր Լուսավորչի Աջը և տարել Աղթամար:Տասը տարի անց Լուսավորչի Աջը Աղթամարից Ս.Էջմիածին վերադարձնելու գործը ստանձնում է Վրթանես եպս.Օծոփեցին:Նա 1470 թ. հեռանում է Էջմիածնից,առանձնանում բոլորից,զգեստները փոխում,մորուքը կտրում,անօթևանի կերպարանք ստանում և ուղևորվում Աղթամար: Աղքատ ծերունու կերպարանքով մտնում է Աղթամարի կաթողիկոսարան`աշխատանքի ընդունվելով սպասավոր:
Նկարը՝Մեզուրնյան Իսահակ Իսահակի, Մուրացիկ ծերունի 1895,Հայաստանի պատկերասրահ