Կնոջ հանդեպ հարազատության զգացումը միշտ էլ անսպասելի հյուր է․այն կարող է առաջանալ մի հայացքից,մի ջերմ խոսքից,մի հպումից,մի ակնթարթում թունդ թեյի պես կարող է գունավորել հոգիդ ու այն լցնել հոգատարությամբ դեպի այդ նոր,վաղուց ծանոթ, բայց անծանոթ էակը,ու ամենևին էլ կարևոր չի թվա,որ դեռ մեկ ժամ առաջ նրա անունը չկար քո մտքերում․Հրաշալի է այդ հարազատության զգացումը․Թերևս ավելի հրաշալի,քան հետագա հարաբերությունները,եթե նույնիսկ դրանք ավարտվում են ամուսնությամբ– Իսկ նա գեղեցի՞կ է։–Չգիտեմ, չեմ կարող ասել