31.10.2019, 23:28:02
1442-ին կառուցվել է Արծկեի Սքանչելագործ Սուրբ Նշան վանքի եկեղեցին, որն ունի հայկական ճարտարապետության մեջ եզակի՝ մույթերի փոխարեն երկու գլանաձև սյուներով գմբեթավոր հորինվածք՝ արևմուտքից կից, եկեղեցու հետ միաժամանակ կառուցված թաղածածկ գավթով: XVII դ. վանքը նորոգվել է, XVIII– XIX դդ. ունեցել է գյուղեր, ագարակներ, դաշտեր, արտեր: 1895-ին շրջակայքի քրդերը կողոպտել են և հրկիզել վանքը, որի ավերված բնակելի ու տնտ. շենքերը XX դ. սկզբին վերակառուցել է վանահայր Եղիշե վարդապետը: