Գալուստ Հակոբի Ալոյան 1864-1914,հայ ազգային-ազատ. շարժման գործիչ,ֆիդայի։
Սովորել է Երևանի գիմնազիայում։ Ազգային-ազատագրական գաղափարները ձևավորվել են Րաֆֆու ազդեցությամբ։ Զինագործություն սովորելով Տուլայի, Իժևսկի զինագործարաններում.զինագործական արհեստանոցներ է հիմնել Թիֆլիսում,Երևանում։Զենքեր է պատրաստել Սարգիս Կուկունյանի խմբի համար։
1895թ. մի խումբ զինագործների հետ անցել Է Թավրիզ և աշխատել«Խարիսխ» զինագործարանում։Մասնակցել է 1897թ. Խանասորի արշավանքի նախապատրաստմանը։