ՀԱԿՈԲ ՄԾԲՆԱՑԻ, սուրբ Հակոբ Մծբնա հայրապետ (ծ. թ. անհտ, ք. Մծբին – 338/348, Ռշտունիք), ճգնավոր, համաքրիստոնեական սուրբ, Մծբինի ասորի եպիսկոպոս: Երիտասարդ տարիքից տրվել է ճգնողական-աղոթանվեր կյանքի: Ըստ հայոց Ճառընտիրների` Գրիգոր Ա Լուսավորչի հորաքրոջ որդին էր, պարթևական տոհմից: Ըստ վկայաբանության, Հայոց Խոսրով Ա Մեծ (211–259) թագավորի սպանությունից հետո, դայակի ձեռքով տարվել է Կեսարիա, որտեղ կրթվել է քրիստոնեական հավատքով:
Ապա քույրը նրան տարել է Պարսկաստան, որտեղ Հակոբը ապրել է արքունիքում