08.02.2020, 7:57:41
Ռաբինդրանաթ Թագոր — ԿԻՆ Ի՜նչ զգլխիչ բույրեր, ի՜նչ ներկեր են բերում, որ դու լինես թովիչ,– Որքան ոսկի՜՝ հողից, որքան մարգարիտնե՜ր՝ խորխորատից ծովի, Որքան բզեզիկնե՜ր, որ արյունով նրանց ոտնաթաթդ ներկես, Եվ ծաղիկնե՜ր որքան, որ վարսերիդ հյուսես ու նրանց պես երգես: Եվ ծածկելու համար շառագույնդ շքեղ դիմաքո՜ղ են հինել, Որ հա՜ր խորհրդավոր, անմատչելի՜ մնաս ու տենչալի՜ լինես: Բայց հրերում կրքի ուրի՜շ փայլ է իջնում քո կանացի տեսքին,– Դու՝ հավիտյան կես-կի՛ն ու կես-ցնո՜րք ես, կի՜ն:
Ռաբինդրանաթ Թագոր — ԿԻՆ
Ի՜նչ զգլխիչ բույրեր, ի՜նչ ներկեր են բերում, որ դու լինես թովիչ,–
Որքան ոսկի՜՝ հողից, որքան մարգարիտնե՜ր՝ խորխորատից ծովի,
Որքան բզեզիկնե՜ր, որ արյունով նրանց ոտնաթաթդ ներկես,
Եվ ծաղիկնե՜ր որքան, որ վարսերիդ հյուսես ու նրանց պես երգես:
Եվ ծածկելու համար շառագույնդ շքեղ դիմաքո՜ղ են հինել,
Որ հա՜ր խորհրդավոր, անմատչելի՜ մնաս ու տենչալի՜ լինես:
Բայց հրերում կրքի ուրի՜շ փայլ է իջնում քո կանացի տեսքին,–
Դու՝ հավիտյան կես-կի՛ն ու կես-ցնո՜րք ես, կի՜ն: