

09.04.2020, 13:58:15
ԱՆԱՆՁՆՈԻԹՅՈԻՆ Լռեր խռովքն այս, ու ինձ թվար, Թե ես աղբյուր եմ մամուռն ի վար, Գարնան անձրև եմ ու առավոտ, Ցողաթաթախ եմ ու շաղավոտ, Լեռնային լիճ եմ, այնքան եմ ջինջ, Որ մեջս լույս է ու էլ ոչինչ, Ցորենի հասկ եմ, որ լուռ հակվում, Ճառագայթով է շարունակվում, Լեցուն փեթակ եմ, ոսկե փեթակ, Որ զրնգում է արևի տակ, Կապույտ ծաղիկ եմ, խոտ եմ ու սեզ, Այնքան խոնարհ եմ, հո՜ղ եմ ասես, Այնքան թեթև եմ, անանձնական, Որ բարի լո՜ւյս եմ, որ ես չկամ... ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ .
ԱՆԱՆՁՆՈԻԹՅՈԻՆ
Լռեր խռովքն այս, ու ինձ թվար,
Թե ես աղբյուր եմ մամուռն ի վար,
Գարնան անձրև եմ ու առավոտ,
Ցողաթաթախ եմ ու շաղավոտ,
Լեռնային լիճ եմ, այնքան եմ ջինջ,
Որ մեջս լույս է ու էլ ոչինչ,
Ցորենի հասկ եմ, որ լուռ հակվում,
Ճառագայթով է շարունակվում,
Լեցուն փեթակ եմ, ոսկե փեթակ,
Որ զրնգում է արևի տակ,
Կապույտ ծաղիկ եմ, խոտ եմ ու սեզ,
Այնքան խոնարհ եմ, հո՜ղ եմ ասես,
Այնքան թեթև եմ, անանձնական,
Որ բարի լո՜ւյս եմ, որ ես չկամ...
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
.