Հայ գրող
Подгруженный файл
Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառադայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի...
Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։
Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես...
Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—
Подгруженный файл
Տառապանք-Մուշեղ Իշխան
Ցնորք է գուցէ մեր շուրջ ամէն բան
Աչքերը մարդուն՝ խաբկանքի պաստառ
Անցքերն աշխարհի՝ լոկ շարժանկար
Ցնորք է գուցէ մեր շուրջ ամէն բան:
Կսկիծն է կեանքին միայն իրական
Տառապանքը խոր ու բազմախորհուրդ
Ամէն սրտի մէջ եռացող սնունդ
Կսկիծն է կեանքին միայն իրական
Յուշ է երազի՝պահը խնդութեան
Յոյսի արձագանք՝ծափ ու ցնծութիւն
Լուսնկայի ցոլք՝ ժպիտը մարդուն
Յուշ է երազի՝պահը խնդութեան:
Արցունքն է կեանքին միայն իրական
Ամէն ժամ քամուող հիւթը այս հողին
Մեր արբեցութեան հրաշէկ գինին
Подгруженный файл
Ե.Չարենց
Էլի գարուն կգա,կբացվի վարդը
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը,կփոխվի մարդը
Բլբուլի երգն էլի՛սարին կմնա:
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը
Ինչ որ ե՛ս չեմ ասե-նա՛կասե վաղը
Օրերը ծուխ կըլին,տարին կմնա
Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը
Էշխը կրակ կըլի՝արին կմնա:
Ուրիշ սրտի համար կհալվի խունկը
Կբացվի շուշանը, վարդերի տունկը
Գոզալը լաց կըլի,կընկնի արցունքը
Գերեզմանիս մարմար քարին կմնա
Подгруженный файл
Խնկաբույր Ծնունդդ շնորհավոր Վարպետ...
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։
Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։
Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ:
Հ Սահյան
Подгруженный файл
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
Ժամանակները խառն են ու խրթին,
Ինչ-որ տագնապ է ամպն իր հետ տանում,
Ինչ-որ սարսուռ կա անտառի շուրթին,
Ինչ-որ խորհուրդ կա, որ չեմ հասկանում:
Ժամանակները խառն են ու խրթին,
Հողմը ննջում է, հովն ըմբոստանում,
Ինչ-որ հառաչ կա քարափի շուրթին,
Ինչ-որ բողոք կա, որ չեմ հասկանում:
Ժամանակները խառն են ու խրթին,
Հողը գժվում է, ջուրն իմաստնանում,
Մեռած հոտերը ծնվում են կրկին,
Ու սիրտս կրկին բան չի հասկանում:
Լեռների վրա և տափաստանում
Լույսի մեջ անգամ խորհուրդ կա մթին,
Подгруженный файл
ԱՔԱՍԻԱՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ
Ծաղիկներեն հուշիկ թերթեր կը թափե
Բուրումներով օծուն հովիկն իրիկվան,
Հոգիներուն կ'իջնե երազ մը բուրյան,
Ինչ հեշտին է մթնշաղն այս սատափե:
Աքասիաներ, գինով լույսե ու տապե,
Օրորվելով մաքուր շունչ մը կը հևան.
Մինչ կը ձյունե ծաղիկն իրենց հոտևան`
Զոր խոլաբար հովը գրկել կը շտապե:
Ու լույսն անոնց, անխոս հուրի դյութական,
Հմայագեղ ու վարսքերով արծաթե,
Շատրըվանին կ'իջնե գուռին մեջ կաթե:
Ջուրը ցայտքեն ծաղիկ ծաղիկ կը կաթե.
Վըճիտ, ինչպես լույսե արցունքը մանկան,
Подгруженный файл
Համո Սահյան «Առաջին սերս»
Առաջին սերս ձնծաղիկի պես
Ձնհալի միջից մի անգամ ժպտաց,
Ինձ ոտից գլուխ մի անգամ չափեց
Եվ իսկույն փակեց աչիկները թաց։
Երկրորդը խոնարհ մանուշակ էր մի.
Կանաչ թփի մեջ թաքուն ծիծաղեց,
Առավ համբույը ոսկեղեն շողի
Եվ ամոթանքից գլուխը կախեց։
Երրորդը վարդ էր մի բոսորաթերթ,
Ծանոթ էր արդեն արևի ուժին,
Ինձ գերեց, տարավ, խաղաց սրտիս հետ,
Փշերն ինձ տվեց, բուրմունքն ուրիշին։
Подгруженный файл
ԱՇԽԱՐՀ...ԱՇԽԱՐՀ
Ո՛չ ու փո՜ւչ աշխարհ
Որ չես հանձնվում իմ տաք ձեռներին
Որպեսզի փրչոտ մազերդ սանրեմ
Իմ ջերմ մատներով
Անմայր մնացած
Մինուճար որդուն սիրող հո՛ր նման
Սո՛ւտ ու փո՜ւտ աշխարհ
Որ իմ մազերն ես հանգուցել ամուր
Ամեն մի ծառիդ ու ամեն խոտիդ
Ամեն էակիդ մագիլ ու մատին
Շոշափուկներին, բեղիկ ու թաթին
Եվ իրար ձգում փոխադարձորեն
Ու ձգձգում ենք նորից ու նորեն
Որ...ինքըդ ապրես համակշռված
Իսկ ես էլ
Իսկ դու
Ե՞րբ ես իմ մասին մի բերան հարցնում
Ո՛չ ու փո՜ւչ աշխարհ
Սո՛ւտ ու փո՜ւտ աշխարհ
Подгруженный файл
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...
***
Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին ու անցած,
Լուսազարդ ու թեւավոր օրերս հին ու անցած:
Եվ թվում է, թե նոքա կարկաչելով պիտի գան –
Մանուկների նման հուր -օրերս հին ու անցած:
Բայց գալիս են նոքա լո՜ւռ, ու հոգնաբեկ, ու տխուր,
Անցորդների պես մոլոր -օրերս հին ու անցած:
Պանդուխտների նման այն, որ հեռացել են վաղուց
Подгруженный файл
Անդաստան
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ,քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի
Օրհներգությո՜ւն թող ըլլա
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի
Ու ամեն հասկ ձուլե ոսկի
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:
Подгруженный файл
Միանգամից
Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում.
Միանգամից ո՛չ մի կարպետ եւ ո՛չ մի գորգ չի պատըռվում,
Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից,
Միանգամից ձյուն չի գալիս եւ չի փչում անգամ քամին:
Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան,
Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ու՜ր մնաց թե՝ երեքանան:
Միանգամից չեն կշտանում եւ չեն զգում ջրի կարիք.
Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՜չ էլ վաղն է դառնում գալիք:
Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ,
Հենց այսպես է, ինչպես որ կա:
Подгруженный файл
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ —ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ
Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
— Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,- ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Подгруженный файл
Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ․..
Եղիշե Սողոմոնյան կամ ավելի հայտնի՝ Եղիշե Չարենց. մեծ բանաստեղծի Չարենց գրական անվան հետ կապված պատմությունները շատ են: Ասում են` ապագա բանաստեղծը փոքր հասակում շատ չարաճճի երեխա է եղել:
Подгруженный файл
ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ
Ձմեռը հալվել դարձել է առու
Դարձել է առու, դարձել է վտակ
Արաքսի հունով նա գնում է հեռու
Գնում է,լցվում է ծովը անհատակ:
Հոգնած թևերը քսելով ամպին
Կրծքին դեռ խոնավ ծվենը նրա,
Արագիլն իջել Արաքսի ափին
Հանգստանում է մի ոտքի վրա:
Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս
Դռները բացեք, գարուն է գալիս:
Աղբյուրն աղբյուրին իր գիրկն է կանչում
Իրար են փարվում հովերն արթնացած
Ծաղկունքից արբած բնությունն է շնչում
Քանդում է մեղուն ժիր ակնամոմը թաց:
Հողն է մայրության հրճվանքից դողում
Подгруженный файл
Զորավարին՝
մեծ Անդրանիկին
Քո օրորանն այն է,ուր որ
Հողմերից է լսում օրոր
Արծվաձագն իր քարափին,
Ուր ձյուների թագն է արփին։
Ուր վիշապ է մութն՝ անդնդում։
Ուր որ մահիկն է զարզանդում։
Ուր կուրծք տված ամպ ու շանթին,
Լճակներ կան գագաթներին,
Որ քո հայոց հարսների պես
Ամպի քողից նայում են քեզ։
Ուր գետերից հրեղեն ձին
Ծառս է լինում լուսաբացին
Ուր ժայռերից վարդ է կաթում
Բայց ուր կայծակն է թրատում
Կաղնիները լեռան վրա,
Ուր անտառն է լեռան զրահ
Ուր մանուկդ մութ անտառում
Վագրի բերան էր պատռում
Подгруженный файл
Թե հոգնել ես…
Թե հոգնել ես հաղթահարված
Կյանքի անվերջ հոգսերով
Թե տանջվում ես արհամարհված
Բոցավառվող քո սիրով
Թե կյանքի մեջ մի չար դիպված
Մի ամոթ է քեզ ճնշում
Թե չարաչար հիասթափված
Կյանքն ատում ես և գարշում
Լավ իմացիր, ողջ անօգուտ
Պիտի հուզեն միմիայն քեզ
Մի՛ սպառիր ուժը հոգուդ
Մտածմունքով կարճատես.
Հանգիստ եղիր, աղոթք արա
Անհիշաչար եղիր միշտ
Թող քո լացով չուրախանա
Քո թշնամին ամբարիշտ
Կյանքի ցավը, բախտի խաղը
Ատելությունն անմըտի
Հավատացի՛ր, երբեք չարժեն
Վրդովմունքին քո սրտի
Подгруженный файл
Ռուբեն Սևակի ծննդյան օրն է🎋🙏
Դուն Հրա՜շքն ես, դուն Երա՜զն ես, դուն Սերն ես.
Տարաշխարհի չքնաղ ծաղիկն ես աղվոր.
Միսթիքական խնկումներով թունավոր
Դուն մսեղեն խենթեցընող տաճարն ես.
Դուն Հրա՜շքն ես, դուն Երա՜զն ես, դուն Սերն ես:
Ты роскошь, ты лучший, ты любовь.
Ты чудесный цветок мира, лиса.
Токсичны с мистическими спинами
Ты сумасшедший храм мяса.
Ты роскошь, ты мечта, ты любовь.
Լուսանկարում՝ Ռուբեն Սևակ և Յաննի
Подгруженный файл
Շիրազի «Հուշարձան մայրիկիս» գիրքը տպագրվել է 50 հազար օրինակով և վաճառվել 30 րոպեում. Երկու ամիս անց, երբ Շիրազը եկել է Լենինական, մի ծեր կին մոտեցել է նրան ու համբուրել ձեռքը. «Դու իմ Աստվածն ես, որովհետև իմ տղեն 5 տարի ինձ ծերանոց էր տարել, քո «Հուշարձան մայրիկիս»-ը կարդացել է, ինձ եկել-տուն է տարել: Ես արդեն երկու ամիս քո ընտանիքի համար մոմ եմ վառում»😔
Подгруженный файл
Առաջին սերը
Պետք չէ,սիրելիս
Զուր ես երդվում
Առանց երդման էլ ես հավատում եմ
Որ հիմա օրըդ մի դար է տևում
Որ փուշ կարոտը քեզ ծվատում է
Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ
Որ իմ անունն ես կրկընում հաճախ
Որ աղջկական քո մաքուր բարձին
Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ
Անգղ էլ լինեի՝արծիվ է թվում
Որ քեզ աշխարհոէմ ոչինչ չի թովում
Որ առանց սիրուս կյանքդ կորած է
Որ
Գիտեմ,ջանըս
Զուր ես երդվում
Բայց գիտեմ և այն
Ինչ դու չգիտես
Առաջին սերը,ինչպես որ հացը
Ինչ էլ որ անես՝միշտ կուտ է գնում
Սևակ
Подгруженный файл
Շուրջիս նիւթի ցամքած կեանքէն զայրացկոտ
Կանչեցի ես իտէալըս կենսածին.
Բայց ետեւէս կըծու ծաղրով անամօթ
«Է՜, ան միայն գրքի մէջն է» պոռացին
Ես ալ գիրքը ինծի ընկեր ընտրեցի
Ես պատրանքը սիրեցի
Երբ գեղեցիկ,թարմ աղջիկը ժըպտեցա
Սիրտըս դողաց յուզումով մը ներդաշնակ
Սիրեցի ալ,միայն ոչ այն որ անցաւ
Այլ անոր նուրբ,յափշտակիչ դէմքին տակ
Նո՛ր էակ մը որ մըտքէս հոն անցուցի.
Ես պատրանքը սիրեցի
Հայրենիքի հուր կարօտը բընածին
Երբ բըռընկցուց յուզուած լանջըս տենդօրէն
«Դուն հայրենիք, դուն հող չունիս» հըծծեցին
Подгруженный файл
Հոգուս վրա տխրություն է հաճախ թառում,
Երբ թաց աշնան չոր խաշամն է ծածկում առուն,
Չոր խոտի հետ երբ այրվում է թուփը կանաչ,
Երբ մենք՝ հիմար տղամարդիկ, չենք նկատում ազնիվ կանանց,
Ու երբ գուսան-չալ կաքավն է ընկնում վանդակ,
Իսկ երգ ատող,
Նվագ հատող
Մարդը դառնում... մեկենասի ձուլված քանդակ...
Ես, սրտիս տեղ, իմ կրծքի տակ
Տխուրաչյա մի կաքավ եմ հաճախ զգում...
Պ. Սևակ
Подгруженный файл
Ես ամբողջ գիշեր քեզ էի կանչում, Քեզ էի հիշում ես ամբողջ գիշեր, Ինձ ամբողջ գիշեր քո սերն էր տանջում Ախ էի քաշում ես ամբողջ գիշեր: Ինչո՞ւ ես դրել գլուխդ բարձին, Անցնող ժամերին չկա վերադարձ, Արի չսպասենք մենք լուսաբացին Արթնացիր,թռչենք դեպի լուսաբաց: Կյանքը տրվում է միայն մի անգամ, Երկու կյանք երբեք չի ունեցել մարդ, Վայելիր վերջին ակնթարթն անգամ, Մի հանձնիր քնին ոչ մի ակնաթարթ: Ինչո՞ւ ես դրել գլուխդ բարձին, Անցնող ժամերին չկա վերադարձ, Արի չսպասենք մենք լուսաբացին, Արթնացիր, թռչենք դեպի լուսաբաց:
Подгруженный файл
Ա՜խ,մեր սիրտը լիքը դարդ,ցավ
Օր ու արև չտեսանք
Վա՛խ,մեր կյանքը սևով անցավ
Աշխարհից բան չիմացանք
Հարուստ մարդիկ կուտեն-խմեն
Աշխարհի ճոխ սեղանից
Մենք աշխարհի խորթ տըղերքն ենք,
Մեզ փայ չըկա աշխարհից:
Խեղճ աղքատի հոգին դուրս գա
Քարից-հողից հաց քամե.
Բեռով հացը հարըստին տա,
Հարուստն իշխե, վայելե
Խեղճ աղքատը դառը դատի
Դատարկ նըստի.է՜յ աշխարհ
Էլ ինչո՞ւ ես քարը թողնում
Քարի վըրա,քար-աշխա՛րհ
Ա՜խ,մեր սիրտը լիքը դարդ, ցավ
Օր ու արև չտեսանք
Վա՛խ,մեր կյանքը սևով անցավ
Աշխարհից բան չիմացանք
Подгруженный файл
ՄԷԿԸ ԿՈՒ ԼԱՐ…
Կը սպասէի ժայռին վերեւ
Մահուանս՝ առանց յուզուելու,
Իբրեւ աշնան չորցած տերեւ
Պատրաստ էի սուզուելու։
Վա՜րը, շա՜տ վար, ծովի ափին
Վերջալոյսին դէմ դիմաց,
Զոյգ մը անցան ծովի ափին,
Ձեռքը ձեռքին մէջ բռնած։
Երկա՜ր, երկա՜ր նայեցան լուռ
Ալիքներուն խելագար,
Յետոյ յանկարծ միացան լո՜ւռ
Համբոյրի մը մէջ երկար…։
Ցո՜ւրտ էր մո՜ւթ էր, հիւծախտաւոր
Կ՚իյնար աշնան տերեւը։
Անոնք պագուած՝ չգիտցան որ
Մէկը կու լար վերեւը…։
Լօզան
Ռուբեն Սեւակ
Подгруженный файл
Այդ ինչ սրտամաշ տխրություն էքեզ
Պատել,հայրենի գեղեցիկ աշխարհ
Մինչև երբպիտի չարչարվես այդպես
Տառապանքներով,առանց մխիթար
Իմհայրենիքս տխուր էտխուր
Ուրաչք եմ դարձնում՝տխուր ավերակ
Ամեն տեղ միայն, միայն ցավալուր
Հեծության ձայներ,երկչոտ աղաղակ
Թեերկրագործն է հորովել կանչում
Թե մայրը որդուն օրորք էասում
Թե հովիվն իրան սրինգը հնչում
Մի հուսակտուր հառաչք եմ լսում
Աշխարհից,մարդուց հույսերը կտրած
Գանգատվում էնա,և ցավից տնքում
Կյանքիցը զզված,սակայն դեռչապրած
Հանգիստէխնդրում հեռո՜ւ,երկնքում
Подгруженный файл
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ - ՕՐՎԱ ԵՐԳ
Մեր արդար հունձքը մնա մեր հողում,
Կասկածը մեզնից թող հեռու գնա:
Թող արծիվ դառնա նոյյան աղավնին,
Մեր բարձունքներին թառելու գնա:
Թող նժդեհանա ռազմի մեր ոգին,
Սյունյաց լեռները պահելու գնա:
Փորձված մեր փորձը մեզ այս անելից
Ելքի մի հնար ճարելու գնա:
Մեր կամքն ապրելու՝ մեր սահմաններում,
Վառված հրդեհը մարելու գնա:
Մեր սուրբ հավատը սուրբ տաճարներում
Իր սուրբ մոմերը վառելու գնա:
Իսկ քամի թե կա, սատանաների
Հարսանիքներոււմ պարելու գնա:
Подгруженный файл
Կա մի անսահման հավիտենություն:
Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Եղել եմ արդեն անսահմանության
Ամենավերջին սահմանի վրա,
Որից դենը դեռ
Կա մի անվախճան անսահմանություն:
Եվ ի՞նչ իմանաս չենք հանդիպելու
Ամենավերջին հավիտենության
Ամենավերջին ժամի ժամանակ,
Ամենավերջին անսահմանության
Ամենավերջին սահմանի վրա,
Գուցե հենց այստեղ և այս նույն պահին:
— Խփիր, այս պահի կենացը խմենք,
Մի վայրկյան հետո գուցե չլինենք:
Հ. Սահյան։
Подгруженный файл
Պ Սևակ
ԴԻՄՈՒՄ ԵՄ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՊԵՍ
Դո՛ւ, որ գալիս ես մեր մանուկների արդար պահանջով
Իբրև պատասխան նրանց սրսըփուն ակնկալիքի.
Դո՛ւ, որ գալիս ես մրսկան արտերի դողդոջուն կանչով
Իբրև պատասխան նրանց կարիքի
Դո՛ւ, որ ոտներըդ խճողել ես դեռ անցյալի ցանցով,
Մինչդեռ ձեռքերըդ մեկնել ես արդեն կանչող գալիքին
Արի՜, Նո՛ր Տարի
Գալուստըդ բարի՜
Արի՜, Նո՛ր Տարի,
Բայց… այնպե՛ս արի
Որ ատոմական այս ահեղ դարի
Գոռ ժամացույցը ինքն իրեն լարի
Մայրացած հարսի սրտատըրոփի համաչափությամբ
Եվ նրա անտես սլաքները զույգ
Подгруженный файл
Ոչ մեր սիրելն էր նման սիրելու,
Ոչ բաժանումը՝ բաժանում եղավ.
Հազիվ լսելի մի երգ կար հեռու,
Աղմուկների մեջ ծնվեց ու մեռավ։
Լսափողերի մետաղյա խորքում
Խոնավ ձայներով սիրտ էր թրթռում.
Չորացրած ծաղիկ չմնա՜ց գրքում,
Նամակ չմնա՜ց դեղնած թղթերում։
Պողոտաների խռիվ մայթերին
Երկու զույգ ոտքեր քայլեցին տրտում,
Անցան, գնացին՝ չմտած մի տուն,
Ասֆալտի վրա հետքեր չթողին...
Ոչ մեր սիրելն էր նման սիրելու,
Ոչ բաժանումը՝ բաժանում եղավ.
Հազիվ լսելի մի ե՜րգ կար հեռու,
Աղմուկների մեջ ծնվեց ու մեռավ...
Подгруженный файл
«Ուզում եմ թռչունների լեզուները կտրել. իրենց երգով ձանձրացնում են ինձ: Ես հիվանդ եմ»___ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Բնավ չհավատալով երիտթուրքերի խոստումներին Արևմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ և ենթադրելով, որ Հայաստանին սպառնացող պանթուրքական վտանգը կարող է կանխել Թուրքիայի հովանավոր կայզերական Գերմանիան։ Սկսված առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության վերաբերյալ։ Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանը
Подгруженный файл
Շիրազ Սիրո հիասթափություն
Պատանի սիրտս բաժակ էր բյուրեղ
Որ լցվեց մի օր գինով աչքերիդ
Ու ես այն գինով հարբած խելահեղ
Քո ոտքերն ընկա ու դարձա գերիդ
Բայց դու փշրեցիր իմ սիրտը մատաղ
Ա՜խ դու փշրեցիր գավաթն իմ սրտի
Թափվեց իմ գինին… արյունաշաղախ,
Ու ցնդեց պատրանքն իմ կույր կարոտի
Բացվեցին սրտիս աչքերը բոլոր,
Անցավ խելահեղ գինովությունս
Կուչ եկավ խաբված իմ սիրտը մոլոր
Ամաչեց, որ քեզ նմանն էր բույնս
Դու ցոփ գինետան մի բաժակ էիր
Սիրույս գինին էր աչքերս կապում
Ա’խ,ինչ լավ եղավ ,որ փշրվեցիր
Подгруженный файл
Ես հոգնել եմ ,շատ:
Ու կան վայրկյաններ,
Երբ ես ասում եմ.
-Էլ քեզ չեմ սիրում:
Սակայն ասում եմ այնքան մտքիս մեջ,
Ասես կողքիս ես և լսես պիտի:
Իսկ մեզ յոթ միլիոն մետր է բաժանում…
Ու մինչև անգամ եթե դու լսես,
Միթե՞ կլինես այնքան միամիտ,
Որ ինձ հավատաս:
Այդպես հեշտ ու շուտ հավատացողին
Իրոք չեմ սիրում:
Բայց ինչու՞ եմ զուրկ ,
Ես ինչու ՞ եմ զուրկ
Բոլոր հաճելի թուլություններից.
Ոչ հավաքում եմ իրեր հին ու նոր ,
Ոչ ձուկ եմ բռնում , ոչ որսի գնում,
Ծառ պատվաստելու ցանկություն չունեմ,
Подгруженный файл
Սիրտս լցված է.
Տես աչքովդ, թե ինչպէս մարդիկ
աւերում, կործանում են
պատիւ,
անուն,
եկեղեցի,
սրբութիւն,
ազգայնութիւն
եւ գործիք են դառնում չարի ձեռքին
եւ ապա մի լցուիր,
մի լար,
մի ողբա Խորենացու պէս...
Նյարդերս թուլացել են, այլեւս տոկալու հնար չունեմ:
Որոնում եմ հանգիստ՝ չեմ գտնում,
ծարաւի եմ ազնիվ աշխատանքի՝ խանգարւում եմ,
փափագում եմ հեռու մնալ,
խցել ականջներս՝չլսելու համար,
գոցել աչքերս՝ չտեսնելու համար,
կապել ոտքերս՝ չգայթակղուելու համար,
բայց զի մարդ եմ՝ չեմ կարողանում:
Подгруженный файл
Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ,
Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել եւ օգնել եմ.
Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել,
Վատըդ թողած՝ լավըդ թվել,
Հավատացրել, հավատացել,
Թե իմ առաջ դուռ ես բացել՝
Չտեսնըված, չեղած մի դուռ։
Սակայն ի՞նչ եմ ես ստացել
Այդ ամենին ի տրիտուր։
Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, եւ ոչ էլ կար։
Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել,
Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։
Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել։
Ճիշտ ճամփից ես միայն շեղել։
Սուտ խոստումով կապել ես ինձ,
Մանկան նման խաբել
Подгруженный файл
Սիրտըս ցավում է
Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար.
— Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ։
Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
Մի թովիչ երազ.
— Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս։
Սակայն չեմ կարուղ ես նրան ատել —
Սիրում եմ նրան.
— Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան…
Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
0՜, քաղցր արբանք։
— Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք…
Подгруженный файл
Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի
Ու ես հասկանում եմ
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը
… Երբ աչքերն են սառում
Ասում են,թե՝այ-այ մարդ Է գալու
Դա եթե սուտ չէ
Ապա բարություն Է
Որ ծնվել Է միայն խեղճությունից
Իմոնք Էլ են սառում
Սակայն դու չես գալու
Դու չես կարող Գիտեմ
Եվ օդը սենյակիս
Պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ
Հարուցելով իմ մեջ այն միտքը հին
Թե վիհերը գուցե նրա համար են լոկ
Որ մարդ ներքև նետվի
Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ
Որ մարդ ներքև նետվի
Подгруженный файл
ԼՈԻՍԱՎՈՐՉԻԿԱՆԹԵՂԸ
Կես գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից:
Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին
Ու սեղանից հըսկայական
Լույս է տալիս աշխարհին
Լույս է տալիս երկա՜ր դարեր
Ու վառվում են միշտ անշեջ
Սուրբի մաքուր արցունքները
Յուղի տեղակ նըրա մեջ
Ոչ մարդկային ձեռ կըհասնի
Էն ահավոր բարձունքին,
Եվ ոչ քամին կըհանգցընի
Վիշապ-քամին ահագին
Երբ պատում է մութ խավարը
Չընաշխարհիկ մեր երկրին
Երբ տիրում է ահն ու վախը
Թույլ,կասկածոտ սըրտերին
Подгруженный файл
Պ> Սևակ--ՍԻՐՏ ԻՄ
Սի՛րտ իմ, դու նույնն ես, ինչպես որ առաջ,
Երբ խենթ էի ես ու դեռ պատանի:
Բայց չէ՞ որ հիմա՝ տարիքըս առած,
Արդեն և՛ խոհեմ, և՛ հասուն դառած,
Չեմ ուզում թեթև քամին տատանի
Այն ծառը, որի հաստ բունը տեղ-տեղ
Անցած ու չանցած վերքերն անհամար
Կտցահարել են փայտփորի նման,
Դարձրել են փչակ, ուր բուն են գտել
Հիշողություններ, երազներ մեռած...
Մինչդեռ դու, սի՛րտ իմ, ինչպես և առաջ
Քո խենթության մեջ ինձ հետըդ առած,
Տանում ես այստեղ, այնտեղ ես տանում,
Օտար տների կտուրն ես հանում,
Подгруженный файл
Մորս սրտի հետ աշխարհն եմ չափե
Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել՝
Լուսնյակ դառնալով՝ որդոց օրոցքին...
Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս։
Հովհաննես ՇԻՐԱԶ
Подгруженный файл
Հովհաննես Շիրազ, Մայրս
Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս այս մայր երկրի մեջ,
Արևի դեմ մի ճրագ:
Բայց արևի լույսի տակ,
Երբ ցավեր եք ինձ բերում,
Սրտիս մռայլն անհատակ՝
Այն խեղճ ճրագն է ցրում:
Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս մի բուռ սրտի մեջ,
Գիշեր ու զօր արեգակ:
Подгруженный файл
ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ_Գիշերն եկավ
Գիշերն եկավ, աստղերն ելան,
Լուսնյակն անուշ ցոլցըլաց,
Ծաղկունքն ամեն նո՛ր քուն մտան
Ամպի ցողով, լուսնի շողով
Հարհանդ – մարմանդ քուն մտան:
Դուք է՛լ քնեք, ոսկի աստղեր,
Վարդ ու բլբո՛ւլ, քուն եղե՛ք,
Օրոր – ծովե˜ր, շորոր – հովե˜ր,
Անո՛շ – անո՛շ քուն եղե՛ք:
-Իմ սար – դարդե˜ր, իմ ծով – ցավե˜ր,
Դուք էլ մո՛ւշ – մո՛ւշ քուն եղե՛ք:
1893
Ալեքսանդրապոլ
Подгруженный файл
Համո Սահյանն ասաց.
–Ավետիք Իսահակյանը մի անգամ գրողների միությունում ասել է առաջին կնոջս.«Բանաստեղծները երեք տեսակի են լինում. տիեզերական,դա ես եմ.«Դար է եկել Արարատի սեգ կատարին ու անցել»։Համամարդկային,Վահան Տերյանն է.«Ասում եմ ես՝մնաք բարով»։Ազգային…»։
Եվ Իսահակյանը բազմանշանակ լռել է։
–Ազգայի՞նը ով է բա,Վարպետ,–հարցնում է կինս։
–Ազգայինն էլ քո ամուսինն է.«Նաիրյան դալար բարդի»…
–Այդպես է ասել Իսահակյանը։ Պահ է, միտքն այդպես է եկել, այդպես է ասել պահի ազդեցության տակ,–Համո Սահյանը
Подгруженный файл
Ասույթներ Ակսել Բակունցի մասին
Լիրիկ էր ոչ միայն իր գրքերում,այլև կյանքում:Մոլորություններ չուներ,եթե չհաշվենք ծխախոտը...Ամենամեծ«անկարգությունը»,որ նա կարող էր թույլ տալ,դա այն էր,որ փողոցում կկռանար,կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր.
-Ոչ մի հող այսպես չի բուրում,չէ~...
Ես հաճախ ուշ գիշերներին անցնում էի այն տան մոտով,ուր ապրում և ստեղծագործում էր մեծ,անկրկնելի,եղերական Ակսել Բակունցը:Նա հիմա լեգենդ է,երգ ու էլեգիա,ու փողոցից այլևս չես տեսնի նրան իր համեստ,փոքրիկ սենյակում
Подгруженный файл
Վ. ՏԵՐՅԱՆ «Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ»
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրել, չխորհել, չափս՛ոսալ —
Հեռանա՜լ…
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա՞ իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող…
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ.—
Խավարում, ցավերում քարանալ
Մեն-միայն…
Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,
Ամենին մոռանա՜լ…
Չսիրել, չտենչալ, չկանչել,
Հեռանալ....
Подгруженный файл
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու…
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու,
Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար,
Թե իմանար մեզ ինչից է զրկում,
Առավոտն ինքն էլ երևի չգար։
Մենք մեզ իրար մեջ որոնում էինք,
Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու,
Աստղերից կախված օրորվում էինք…
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու…
Համո Սահյան
Подгруженный файл
ՄԵԾ ՎԱՐՊԵՏ-ՄԵԾ ՀԱՅ...մեր գրականության ՆԱՀԱՊԵՏ:
«Մարդ այնքան մեծ է, ինչքան որ նա ընդունակ է ուրիշներին սիրելու։
Երբ սիրում ես քո ընկերին, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ՝ միայն քո ես-ը։
Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերիդ։
Մարդկությունը սիրիր ― մարդկության չափ մեծ կլինես։
Տիեզերքը սիրիր ― տիեզերքի չափ մեծ կլինես։»
Բնություն
Մարդ պետք է բնության մեջ ապրի, բնությունն զգա...
Զարմանալի հրաշք է հողը, հողի ուժը անսպառելի է...
Подгруженный файл
«Աշնան օր»
Նույն աշնան օրն է պղտոր ու խոնավ
Նույն մառախուղն է հողը համբուրում
Միայն չկա քո պատկերը խոնարհ
Եվ օրը այսօր շատ է համբերում:
Տխուր է օրը բոլորի՞ համար,
Թե՞ ես եմ այսպես դժվար կարոտել.
Տերևաթափ է ամենո՞ւր հիմա,
Թե՞ միայն ես եմ թևաթափ քո դեմ:
Եվ ո՞ւր ես հիմա, տխո՞ւր ես, տրտո՞ւմ,
Դո՞ւ էլ ես հիշում այն օրը խոնավ
Երբ աշնան ցրտին վառվեց իմ սրտում
Մի տաքուկ արև՝ քո տեսքով խոնարհ.
Երբ բախտը թվաց այնքա՜ն ձեռնասուն
Երջանկությունը՝ այնքա՜ն ընտանի
Լռությունն անգամ երբ դարձավ խո
Подгруженный файл
ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ-Պ.Սևակ
Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռ
Подгруженный файл
Վահան Տերյան
ԵՐԿՈՒ ՈՒՐՎԱԿԱՆ
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք` ես ու դու,
Ես էլ դու եմ, ես չկամ:
Չկան օրեր ահարկու,
Չկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու,
Միշտ իրար հետ, միշտ մենակ:
Մոռացել ենք անցյալում
Տրտունջ, թախիծ ու խավաչ,
Մի ուրիշ լույս է շողում
Մեղմ ու անուշ մեզ համար:
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք` ես ու դու,
Ես էլ դու եմ, ես չկամ:
Подгруженный файл
Որքա`ն նուրբ,քնքուշ ու մեղմանուշ է՝արբեցումի հասցնող ՏԵՐՅԱՆԻ խոստովանության վերածված սիրո այս ապրումները:
Վահան Տերյան
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող - փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող,
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ…
Подгруженный файл
Կարդում ենք Վահան Տերյան
Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի,
Եվ սիրտըդ կայրե թունավոր կասկած,
Վհատ սոսկումի տանջանքով կըզգաս,
Որ որոնածըդ բնավ չես գտնի...
Բայց դու կըգնաս, օ՜, դու չես կանգնի,
Վերջին լույսերը մեղմ կվախճանեն,
Վերջին հույսերդ կըդավաճանեն, —
Դու որոնածըդ բնավ չես գտնի...
Եվ երբ չի մնա ոչ մի հույս գաղտնի,
Սիրտըդ կըճչա, արդյոք ո՞ւր ես, կա՞ս,
Հողը կըգրկես և կըհեկեկաս. —
Ո՛չ,— կարձագանքվի,— բնավ չես գտնի...
1907
Подгруженный файл
...Ու՞ր չքացար...Ու՞ր
Աշուն, խոր աշուն և մեր սիրած այգին: Լուռ էր ամեն բան,մռայլ ու տխուր.Ու՞ր չքացար...Ու՞ր...»:Աշո՞ւն, թե՞ դեղնած դրախտ մեր սրտերում..
«Նորից աշուն, նորից տխրություն.».
Նույն աշնան օրն է պղտոր ու խոնավ,
Նույն մառախուղն է հողը համբուրում,
Միայն չկա քո պատկերը խոնարհ,
Եվ օրը այսօր շատ է համբերում:
Տխուր է օրը բոլորի՞ համար,
Թե՞ ես եմ այսպես դժվար կարոտել.
Տերևաթափ է ամենո՞ւր հիմա,
Թե՞ միայն ես եմ թևաթափ քո դեմ:
Եվ ո՞ւր ես հիմա, տխո՞ւր ես, տրտո՞ւմ,
Подгруженный файл
Ծիծեռնակը բույն էր շինում
Ե՛վ շինում էր,և՛ երգում
Ամեն մի շյուղ կպցնելիս
Առաջվա բույնն էր հիշում
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել
Բայց այս անգամ վերադարդզին
Բույնն ավերակ էր գտել
Այժմ նորից բույն էր շինում
Ե՛վ շինում էր,և՛երգում
Ամեն մի շյուղ կպցնելիս
Առաջվա բույնն էր հիշում
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին
Բայց նա կրկին բույն էր շինում
Ե՛վ շինում էր,ևերգում
Ամեն մի շյուղ կպցնելիս