

31.10.2020, 7:50:56
ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ-Պ.Սևակ Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը, Հինավուրց ու նո՜ր ձեռքերը Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝ Ի՜նչ նազանքով, Երազանքո՜վ: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը, Առաջնեկն է երբ որ ծնվել, Նրա արդար կաթով սնվել: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը Ծով լռությա՜մբ, Համբերությա՜մբ: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռ
ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ-Պ.Սևակ
Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռ