

28.10.2020, 5:34:08
Որքա`ն նուրբ,քնքուշ ու մեղմանուշ է՝արբեցումի հասցնող ՏԵՐՅԱՆԻ խոստովանության վերածված սիրո այս ապրումները: Վահան Տերյան Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր, Գիշերի պես խորհրդավոր Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ Որպես թովիչ իրիկնամուտ։ Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում Որպես գարնան մթնշաղում։ Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ, Արբեցումի ոսկե մշուշ։ Մոլորվածին անխոս կանչող - փարոսի շող, Քո աչքերը հոգի տանջող, Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ, Որպես գարնան իրիկնամուտ…
Որքա`ն նուրբ,քնքուշ ու մեղմանուշ է՝արբեցումի հասցնող ՏԵՐՅԱՆԻ խոստովանության վերածված սիրո այս ապրումները:
Վահան Տերյան
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող - փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող,
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ…