

11.01.2021, 14:05:03
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ - ՕՐՎԱ ԵՐԳ Մեր արդար հունձքը մնա մեր հողում, Կասկածը մեզնից թող հեռու գնա: Թող արծիվ դառնա նոյյան աղավնին, Մեր բարձունքներին թառելու գնա: Թող նժդեհանա ռազմի մեր ոգին, Սյունյաց լեռները պահելու գնա: Փորձված մեր փորձը մեզ այս անելից Ելքի մի հնար ճարելու գնա: Մեր կամքն ապրելու՝ մեր սահմաններում, Վառված հրդեհը մարելու գնա: Մեր սուրբ հավատը սուրբ տաճարներում Իր սուրբ մոմերը վառելու գնա: Իսկ քամի թե կա, սատանաների Հարսանիքներոււմ պարելու գնա:
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ - ՕՐՎԱ ԵՐԳ
Մեր արդար հունձքը մնա մեր հողում,
Կասկածը մեզնից թող հեռու գնա:
Թող արծիվ դառնա նոյյան աղավնին,
Մեր բարձունքներին թառելու գնա:
Թող նժդեհանա ռազմի մեր ոգին,
Սյունյաց լեռները պահելու գնա:
Փորձված մեր փորձը մեզ այս անելից
Ելքի մի հնար ճարելու գնա:
Մեր կամքն ապրելու՝ մեր սահմաններում,
Վառված հրդեհը մարելու գնա:
Մեր սուրբ հավատը սուրբ տաճարներում
Իր սուրբ մոմերը վառելու գնա:
Իսկ քամի թե կա, սատանաների
Հարսանիքներոււմ պարելու գնա: