

28.02.2021, 11:02:16
Երեխայի պես Հացից խռոված երեխայի պես, Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում: Քունս թռցրել, բայց արի ու տես, Բարձից փախչելով բարձին եմ նայում: Ամենքի համար ամեն ինչ արել, Նստել արածիս վարձին եմ նայում. Գժված գլուխս ափիս մեջ առել, Անցած օրերիս դարձին եմ նայում: ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
Երեխայի պես
Հացից խռոված երեխայի պես,
Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում:
Քունս թռցրել, բայց արի ու տես,
Բարձից փախչելով բարձին եմ նայում:
Ամենքի համար ամեն ինչ արել,
Նստել արածիս վարձին եմ նայում.
Գժված գլուխս ափիս մեջ առել,
Անցած օրերիս դարձին եմ նայում:
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ