

04.12.2020, 2:59:00
Պ> Սևակ--ՍԻՐՏ ԻՄ Սի՛րտ իմ, դու նույնն ես, ինչպես որ առաջ, Երբ խենթ էի ես ու դեռ պատանի: Բայց չէ՞ որ հիմա՝ տարիքըս առած, Արդեն և՛ խոհեմ, և՛ հասուն դառած, Չեմ ուզում թեթև քամին տատանի Այն ծառը, որի հաստ բունը տեղ-տեղ Անցած ու չանցած վերքերն անհամար Կտցահարել են փայտփորի նման, Դարձրել են փչակ, ուր բուն են գտել Հիշողություններ, երազներ մեռած... Մինչդեռ դու, սի՛րտ իմ, ինչպես և առաջ Քո խենթության մեջ ինձ հետըդ առած, Տանում ես այստեղ, այնտեղ ես տանում, Օտար տների կտուրն ես հանում,
Պ> Սևակ--ՍԻՐՏ ԻՄ
Սի՛րտ իմ, դու նույնն ես, ինչպես որ առաջ,
Երբ խենթ էի ես ու դեռ պատանի:
Բայց չէ՞ որ հիմա՝ տարիքըս առած,
Արդեն և՛ խոհեմ, և՛ հասուն դառած,
Չեմ ուզում թեթև քամին տատանի
Այն ծառը, որի հաստ բունը տեղ-տեղ
Անցած ու չանցած վերքերն անհամար
Կտցահարել են փայտփորի նման,
Դարձրել են փչակ, ուր բուն են գտել
Հիշողություններ, երազներ մեռած...
Մինչդեռ դու, սի՛րտ իմ, ինչպես և առաջ
Քո խենթության մեջ ինձ հետըդ առած,
Տանում ես այստեղ, այնտեղ ես տանում,
Օտար տների կտուրն ես հանում,