Զորավարին՝
մեծ Անդրանիկին
Քո օրորանն այն է,ուր որ
Հողմերից է լսում օրոր
Արծվաձագն իր քարափին,
Ուր ձյուների թագն է արփին։
Ուր վիշապ է մութն՝ անդնդում։
Ուր որ մահիկն է զարզանդում։
Ուր կուրծք տված ամպ ու շանթին,
Լճակներ կան գագաթներին,
Որ քո հայոց հարսների պես
Ամպի քողից նայում են քեզ։
Ուր գետերից հրեղեն ձին
Ծառս է լինում լուսաբացին
Ուր ժայռերից վարդ է կաթում
Բայց ուր կայծակն է թրատում
Կաղնիները լեռան վրա,
Ուր անտառն է լեռան զրահ
Ուր մանուկդ մութ անտառում
Վագրի բերան էր պատռում