

17.01.2021, 7:10:28
Հոգուս վրա տխրություն է հաճախ թառում, Երբ թաց աշնան չոր խաշամն է ծածկում առուն, Չոր խոտի հետ երբ այրվում է թուփը կանաչ, Երբ մենք՝ հիմար տղամարդիկ, չենք նկատում ազնիվ կանանց, Ու երբ գուսան-չալ կաքավն է ընկնում վանդակ, Իսկ երգ ատող, Նվագ հատող Մարդը դառնում... մեկենասի ձուլված քանդակ... Ես, սրտիս տեղ, իմ կրծքի տակ Տխուրաչյա մի կաքավ եմ հաճախ զգում... Պ. Սևակ
Հոգուս վրա տխրություն է հաճախ թառում,
Երբ թաց աշնան չոր խաշամն է ծածկում առուն,
Չոր խոտի հետ երբ այրվում է թուփը կանաչ,
Երբ մենք՝ հիմար տղամարդիկ, չենք նկատում ազնիվ կանանց,
Ու երբ գուսան-չալ կաքավն է ընկնում վանդակ,
Իսկ երգ ատող,
Նվագ հատող
Մարդը դառնում... մեկենասի ձուլված քանդակ...
Ես, սրտիս տեղ, իմ կրծքի տակ
Տխուրաչյա մի կաքավ եմ հաճախ զգում...
Պ. Սևակ