

18.04.2021, 4:26:01
Ե.Չարենց Էլի գարուն կգա,կբացվի վարդը Սիրեկանը էլի յարին կմնա: Կփոխվին տարիքը,կփոխվի մարդը Բլբուլի երգն էլի՛սարին կմնա: Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը, Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը Ինչ որ ե՛ս չեմ ասե-նա՛կասե վաղը Օրերը ծուխ կըլին,տարին կմնա Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը Հազար աչք կթացվի աշխարհի մեջը, Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը Էշխը կրակ կըլի՝արին կմնա: Ուրիշ սրտի համար կհալվի խունկը Կբացվի շուշանը, վարդերի տունկը Գոզալը լաց կըլի,կընկնի արցունքը Գերեզմանիս մարմար քարին կմնա
Ե.Չարենց
Էլի գարուն կգա,կբացվի վարդը
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը,կփոխվի մարդը
Բլբուլի երգն էլի՛սարին կմնա:
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը
Ինչ որ ե՛ս չեմ ասե-նա՛կասե վաղը
Օրերը ծուխ կըլին,տարին կմնա
Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը
Էշխը կրակ կըլի՝արին կմնա:
Ուրիշ սրտի համար կհալվի խունկը
Կբացվի շուշանը, վարդերի տունկը
Գոզալը լաց կըլի,կընկնի արցունքը
Գերեզմանիս մարմար քարին կմնա