

10.04.2021, 10:59:53
ԱՔԱՍԻԱՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ Ծաղիկներեն հուշիկ թերթեր կը թափե Բուրումներով օծուն հովիկն իրիկվան, Հոգիներուն կ'իջնե երազ մը բուրյան, Ինչ հեշտին է մթնշաղն այս սատափե: Աքասիաներ, գինով լույսե ու տապե, Օրորվելով մաքուր շունչ մը կը հևան. Մինչ կը ձյունե ծաղիկն իրենց հոտևան` Զոր խոլաբար հովը գրկել կը շտապե: Ու լույսն անոնց, անխոս հուրի դյութական, Հմայագեղ ու վարսքերով արծաթե, Շատրըվանին կ'իջնե գուռին մեջ կաթե: Ջուրը ցայտքեն ծաղիկ ծաղիկ կը կաթե. Վըճիտ, ինչպես լույսե արցունքը մանկան,
ԱՔԱՍԻԱՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ
Ծաղիկներեն հուշիկ թերթեր կը թափե
Բուրումներով օծուն հովիկն իրիկվան,
Հոգիներուն կ'իջնե երազ մը բուրյան,
Ինչ հեշտին է մթնշաղն այս սատափե:
Աքասիաներ, գինով լույսե ու տապե,
Օրորվելով մաքուր շունչ մը կը հևան.
Մինչ կը ձյունե ծաղիկն իրենց հոտևան`
Զոր խոլաբար հովը գրկել կը շտապե:
Ու լույսն անոնց, անխոս հուրի դյութական,
Հմայագեղ ու վարսքերով արծաթե,
Շատրըվանին կ'իջնե գուռին մեջ կաթե:
Ջուրը ցայտքեն ծաղիկ ծաղիկ կը կաթե.
Վըճիտ, ինչպես լույսե արցունքը մանկան,
Комментарии