

10.04.2021, 14:13:54
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ Ժամանակները խառն են ու խրթին, Ինչ-որ տագնապ է ամպն իր հետ տանում, Ինչ-որ սարսուռ կա անտառի շուրթին, Ինչ-որ խորհուրդ կա, որ չեմ հասկանում: Ժամանակները խառն են ու խրթին, Հողմը ննջում է, հովն ըմբոստանում, Ինչ-որ հառաչ կա քարափի շուրթին, Ինչ-որ բողոք կա, որ չեմ հասկանում: Ժամանակները խառն են ու խրթին, Հողը գժվում է, ջուրն իմաստնանում, Մեռած հոտերը ծնվում են կրկին, Ու սիրտս կրկին բան չի հասկանում: Լեռների վրա և տափաստանում Լույսի մեջ անգամ խորհուրդ կա մթին,
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
Ժամանակները խառն են ու խրթին,
Ինչ-որ տագնապ է ամպն իր հետ տանում,
Ինչ-որ սարսուռ կա անտառի շուրթին,
Ինչ-որ խորհուրդ կա, որ չեմ հասկանում:
Ժամանակները խառն են ու խրթին,
Հողմը ննջում է, հովն ըմբոստանում,
Ինչ-որ հառաչ կա քարափի շուրթին,
Ինչ-որ բողոք կա, որ չեմ հասկանում:
Ժամանակները խառն են ու խրթին,
Հողը գժվում է, ջուրն իմաստնանում,
Մեռած հոտերը ծնվում են կրկին,
Ու սիրտս կրկին բան չի հասկանում:
Լեռների վրա և տափաստանում
Լույսի մեջ անգամ խորհուրդ կա մթին,
Комментарии