Շիրազ Սիրո հիասթափություն
Պատանի սիրտս բաժակ էր բյուրեղ
Որ լցվեց մի օր գինով աչքերիդ
Ու ես այն գինով հարբած խելահեղ
Քո ոտքերն ընկա ու դարձա գերիդ
Բայց դու փշրեցիր իմ սիրտը մատաղ
Ա՜խ դու փշրեցիր գավաթն իմ սրտի
Թափվեց իմ գինին… արյունաշաղախ,
Ու ցնդեց պատրանքն իմ կույր կարոտի
Բացվեցին սրտիս աչքերը բոլոր,
Անցավ խելահեղ գինովությունս
Կուչ եկավ խաբված իմ սիրտը մոլոր
Ամաչեց, որ քեզ նմանն էր բույնս
Դու ցոփ գինետան մի բաժակ էիր
Սիրույս գինին էր աչքերս կապում
Ա’խ,ինչ լավ եղավ ,որ փշրվեցիր