

22.11.2020, 15:07:36
ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ_Գիշերն եկավ Գիշերն եկավ, աստղերն ելան, Լուսնյակն անուշ ցոլցըլաց, Ծաղկունքն ամեն նո՛ր քուն մտան Ամպի ցողով, լուսնի շողով Հարհանդ – մարմանդ քուն մտան: Դուք է՛լ քնեք, ոսկի աստղեր, Վարդ ու բլբո՛ւլ, քուն եղե՛ք, Օրոր – ծովե˜ր, շորոր – հովե˜ր, Անո՛շ – անո՛շ քուն եղե՛ք: -Իմ սար – դարդե˜ր, իմ ծով – ցավե˜ր, Դուք էլ մո՛ւշ – մո՛ւշ քուն եղե՛ք: 1893 Ալեքսանդրապոլ
ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ_Գիշերն եկավ
Գիշերն եկավ, աստղերն ելան,
Լուսնյակն անուշ ցոլցըլաց,
Ծաղկունքն ամեն նո՛ր քուն մտան
Ամպի ցողով, լուսնի շողով
Հարհանդ – մարմանդ քուն մտան:
Դուք է՛լ քնեք, ոսկի աստղեր,
Վարդ ու բլբո՛ւլ, քուն եղե՛ք,
Օրոր – ծովե˜ր, շորոր – հովե˜ր,
Անո՛շ – անո՛շ քուն եղե՛ք:
-Իմ սար – դարդե˜ր, իմ ծով – ցավե˜ր,
Դուք էլ մո՛ւշ – մո՛ւշ քուն եղե՛ք:
1893
Ալեքսանդրապոլ