

25.03.2021, 15:32:45
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ. Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.— Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝ Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ... *** Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին ու անցած, Լուսազարդ ու թեւավոր օրերս հին ու անցած: Եվ թվում է, թե նոքա կարկաչելով պիտի գան – Մանուկների նման հուր -օրերս հին ու անցած: Բայց գալիս են նոքա լո՜ւռ, ու հոգնաբեկ, ու տխուր, Անցորդների պես մոլոր -օրերս հին ու անցած: Պանդուխտների նման այն, որ հեռացել են վաղուց
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...
***
Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին ու անցած,
Լուսազարդ ու թեւավոր օրերս հին ու անցած:
Եվ թվում է, թե նոքա կարկաչելով պիտի գան –
Մանուկների նման հուր -օրերս հին ու անցած:
Բայց գալիս են նոքա լո՜ւռ, ու հոգնաբեկ, ու տխուր,
Անցորդների պես մոլոր -օրերս հին ու անցած:
Պանդուխտների նման այն, որ հեռացել են վաղուց
Комментарии