

04.12.2020, 3:22:04
ԼՈԻՍԱՎՈՐՉԻԿԱՆԹԵՂԸ Կես գիշերին կանթեղը վառ Կախ է ընկած երկընքից Լուսավորչի կանթեղն անմար Հայոց մըթնած երկընքից: Կախ է ընկած առանց պարան Արագածի կատարին Ու սեղանից հըսկայական Լույս է տալիս աշխարհին Լույս է տալիս երկա՜ր դարեր Ու վառվում են միշտ անշեջ Սուրբի մաքուր արցունքները Յուղի տեղակ նըրա մեջ Ոչ մարդկային ձեռ կըհասնի Էն ահավոր բարձունքին, Եվ ոչ քամին կըհանգցընի Վիշապ-քամին ահագին Երբ պատում է մութ խավարը Չընաշխարհիկ մեր երկրին Երբ տիրում է ահն ու վախը Թույլ,կասկածոտ սըրտերին
ԼՈԻՍԱՎՈՐՉԻԿԱՆԹԵՂԸ
Կես գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից:
Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին
Ու սեղանից հըսկայական
Լույս է տալիս աշխարհին
Լույս է տալիս երկա՜ր դարեր
Ու վառվում են միշտ անշեջ
Սուրբի մաքուր արցունքները
Յուղի տեղակ նըրա մեջ
Ոչ մարդկային ձեռ կըհասնի
Էն ահավոր բարձունքին,
Եվ ոչ քամին կըհանգցընի
Վիշապ-քամին ահագին
Երբ պատում է մութ խավարը
Չընաշխարհիկ մեր երկրին
Երբ տիրում է ահն ու վախը
Թույլ,կասկածոտ սըրտերին