

18.11.2020, 15:51:33
Վ. ՏԵՐՅԱՆ «Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ» Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ, Ամենին մոռանալ. Չսիրել, չխորհել, չափս՛ոսալ — Հեռանա՜լ… Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ, Գիշերում այս անշող Արդյոք կա՞ իրիկվա մոռացման, Մոռացման ոսկե շող… Մի վայրկյան ամենից հեռանալ, Ամենին մոռանալ.— Խավարում, ցավերում քարանալ Մեն-միայն… Մոռանալ, մոռանալ ամեն ինչ, Ամենին մոռանա՜լ… Չսիրել, չտենչալ, չկանչել, Հեռանալ....
Վ. ՏԵՐՅԱՆ «Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ»
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրել, չխորհել, չափս՛ոսալ —
Հեռանա՜լ…
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա՞ իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող…
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ.—
Խավարում, ցավերում քարանալ
Մեն-միայն…
Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,
Ամենին մոռանա՜լ…
Չսիրել, չտենչալ, չկանչել,
Հեռանալ....