

14.03.2021, 8:41:50
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ —ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս, Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ, Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս, Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք, Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր, Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր, — Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,- ու բացին Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ —ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ
Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
— Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,- ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Комментарии