23.04.2020, 4:47:01
Միսակ Մեծարենց Անանուն Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է, ըսե՛, մասուր ու կանանչե ցանկապատին շուքին նստած վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է: Ըսպիտակ, կաթ ու մազտաքե բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է. ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար, հովիկն անուշ երբոր փըչե…: Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է պարիկին, որ անցավ քովեդ, հեզուկ ու սև սաթի վետվետ ցայտք մը ձըգած իր քամակեն: Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ, ու ձայնին՝ որ զիս կը կանչե…:
Միսակ Մեծարենց
Անանուն
Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,
ըսե՛, մասուր ու կանանչե
ցանկապատին շուքին նստած
վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է:
Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է.
ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար,
հովիկն անուշ երբոր փըչե…:
Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է
պարիկին, որ անցավ քովեդ,
հեզուկ ու սև սաթի վետվետ
ցայտք մը ձըգած իր քամակեն:
Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է
դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ,
ու ձայնին՝ որ զիս կը կանչե…: