

01.05.2020, 7:25:04
ԱՍՈՒՄ, ԽՈՍՈՒՄ Է ՇԻՐԱԶԸ Բանաստեղծին հրավիրել էինք Չարենցավան. հենց տուն մտավ թե չէ, հարցրեց. - Քանի՞ զավակ ունես: - Երկու: - Ի՞նչըղ թե երկու, ինչըղ կարելի է մեծ արտի մեջ երկու բուռ ցորեն ցանել: *** Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ, ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Մանավանդ, շատ է հպարտանում գյումրեցի ճանաչված Ռազմիկ Դարբինյանը: Շիրազը զարմանում է. -Ի՞նչըղ կեղնի՝ բոլորդ ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է.. «Պոետն առանց երգի հողեղեն է, իսկ երգով՝ հրեղեն»: Հովհաննես Շիրազ
ԱՍՈՒՄ, ԽՈՍՈՒՄ Է ՇԻՐԱԶԸ
Բանաստեղծին հրավիրել էինք Չարենցավան. հենց տուն մտավ թե չէ, հարցրեց.
- Քանի՞ զավակ ունես: - Երկու: - Ի՞նչըղ թե երկու, ինչըղ կարելի է մեծ արտի մեջ երկու բուռ ցորեն ցանել:
***
Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ, ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Մանավանդ, շատ է հպարտանում գյումրեցի ճանաչված Ռազմիկ Դարբինյանը: Շիրազը զարմանում է.
-Ի՞նչըղ կեղնի՝ բոլորդ ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է..
«Պոետն առանց երգի հողեղեն է, իսկ երգով՝ հրեղեն»:
Հովհաննես Շիրազ