Մտքեր
Подгруженный файл

Հայաստանում երկու սերունդ է աճում կողք կողքի. մեկը՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լևանդին,անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ, մյուս սերունդը՝ թանձր, թունդ հայրենասեր, հայրական օջախներին կառչած, գրաբարյան:
Մի օր այս սերունդները՝ հայերը և այլասերվածները, իրար փոր պիտի թափեն:
Ավետիք Իսահակյան
Подгруженный файл

Քոնն ուրիշին չտա՛ս։
Ինչքան տվեցիր, տանելու են, ինչքան տարան, խփելու են, ինչքան խփեցին, ուժեղանալու են, ուժեղացան՝ քամահրելու են...
Էս աշխարհը մարդակերի աշխարհ է, զավա՛կս, չափազանց բարի լինել՝ կնշանակի հանձնվել։
Չպիտի հանձնվես, ծաղիկը որ ծաղիկ է, խոտը որ խոտ է, էլի պաշտպանություն ունի, դառնություն ունի, փուշ ունի։
Տանջանքը մարդու համար է, զավա'կս, սկզբում տանջվում են վերջի համար։
Քո մեջ կա տանջանքին դիմակայելու ընդունակություն, ու որքան ուժեղ է «ես»-ը, այնքան ուժեղ է «մենք»-ը։
Подгруженный файл

Մեր մեծերի դարձվածքները, թևավոր խոսքերը, փոխաբերությունները, ասացվածքները բերենք ներկա....💛
«Արտը խախուտ, մահանեն կարկուտ»,-իբր պատերազմից հետո տեղները չեն գտնում, այնինչ խախուտ գլուխներով հասանք անգլուխ Հայաստան օրին:
«Եկեղեցուց ես եմ գալիս, «Մեղա Աստծու» դուք եք ասում»,- էն ով պիտի խոսի Հայաստանի մասին՝ համեստ, լուռ, աջը քաշած, Ջիվանու ասած՝ «Ասպարեզը համբակներուն է տված...»
«Ձիերին տարան նալելու, էշերն էլ խառնվեցին»:
«Էշին ասում են շնորհքդ ցույց տուր, քացի է տալիս»:
Подгруженный файл

Մարդկային հարաբերություններում այսպիսի հոգևոր օրենք կա` եթե չենք կարողանում որևէ մեկի հետ ընկեր լինել, ապա չի նշանակում, որ պետք է անպայման նրա հետ թշնամի լինենք, քանի որ այդ երկու հեռավոր կետերի միջև կան շատ միջանկյալ վիճակներ: Եվ յուրաքանչյուր մարդու հետ նախքան խոսելը պետք է հիշել, որ ավելի լավ է խոսել սիրով, քան սրով: Հասկացեք, այդ ամենը շատ պարզ է, սուրն ամեն ինչ կտրում է, բայց ոչինչ չի միացնում, իսկ ժպիտը մեծ բան չէ, սակայն շտկում է և շատ բաներ միացնում:
Հայր Գաբրիել Աթոսացի
Подгруженный файл

Ես խորը հավատ ունեմ հայոց լեզվի նկատմամբ: Այն լեզուն, որ նախագրային շրջանում կարողացել է Գողթան երգեր ստեղծել, այն լեզուն , որ գրավոր դառնալուց անմիջապես հետո կարողացել է Աստվածաշունչ թարգմանել, այն լեզուն, որ այն պահին, երբ թվում էր մահանա պիտի, Չարենց է ծնել, այդ լեզուն չի կարող մահանալ...
Իմ ամենամեծ սերերից մեկը հայոց լեզուն է:
Վ․ Դավթյան
Подгруженный файл

Այդ ե՞րբ աշխարհը հասցրեց երկու մասի բաժանվել՝ «անտեր»-ների ու «տեր ունեցող»-ների… Չէ՞ որ երբ Նա՝ Տերը, ստեղծեց ամենքին, բոլորը համերաշխ էին, հավասար, չէ՞ որ ամենքն էլ մի կյանք են ապրում, ու անկախ օրվա ձևից ու կերած կերակուրից, մի օր մեռնելու են ու կանգնեն Նրա առաջ՝ հաշիվ տալու իրենց արած-չարածների համար: Ու ի՞նչ կլինի, եթե այնտեղ՝ վերևում, հանկարծ պարզվի, որ «տեր ունեցողներ»-ը պիտի հոգ տանեին «անտեր»-ների համար... Ի՜նչ լավ է, չէ՞, որ մեզնից հոտ չի գալիս, ի՜նչ լավ է, չէ՞, որ հաճախ կարողանում ենք
Подгруженный файл

Ես խնդրեցի Աստծուն, որ վերցնի իմ հպարտությունը, բայց Նա ասաց.
- Ո’չ, հպարտությունը չեն վերցնում, դրանից հրաժարվում են:
Ես խնդրեցի Աստծուն, որ տա ինձ համբերություն, Նա մերժեց.
- Համբերությունը ձեռք են բերում փորձությունների ժամանակ: Այն չի տրվում, այն վաստակում են:
Ես խնդրեցի Աստծուն, որ ինձ պարգևի երջանկություն, բայց մերժվեցի: Աստված ասաց.
-Տալիս եմ քեզ օրհնություն: Կլինես երջանիկ, թե` ոչ, կախված է քեզանից:
Ես խնդրեցի Աստծուն վերցնել իմ ցավերը, Նա ինձ մերժեց.
Подгруженный файл

Գարեգին Նժդեհը` Հայրենիքի մասին
«Սիրե՞լ – սիրում են ե՛ւ շուկան, ուր կարելի է շահել. սիրում են դրամը, հաճույքը, հարմարությունը, անցողական սակավարժեք հազար ու մեկ բաներ:
Իսկ Հայրենիքը, իբրև գերագույն արժեք, պատկանում է սրբազան այն առարկաների կարգին, որոնք պաշտվում են նաե՛ւ: Սիրում ենք շա՜տ բաներ, բայց արյուն չենք թափում նրանց համար: Հայրենիքը, սակայն, պահանջում է ո՛չ միայն մեր սիրտը, այլև մեր արյունը, երբ դա անհրաժեշտ է իր գոյության համար: Սերն ավելի իրավունք է ճանաչում, պաշտամունքը՝
Подгруженный файл

Հայրենիքը դու ես քո ապրած ժամանակի մեջ:Կա էդ ժամանակի մեջ քո ծննդյան ճիչը,քո կյանքի երգը, կյանքի քո կարոտը,քո շառաչուն ընդվզումը ու տիրական համբերությունը,կա քո մահվան թառանչը,հավերժորեն կա քո ժամանակը հայրենի տարածքների վրա:
Լո՞ւռ է,լռո՞ւմ է,չկա՞ քո հաղթիպարտի երգը քո ժամանակի մեջ`չկաս և դու,չես եղել,չի եղել քո ժամանակը:Այդպիսի ժամանակ առհասարակ չի եղել:Պատմությունը մկրատը գցել-նետել է քո ժամանակը քեզ հետ,ծայրը ծայրին բերելով`կցմցել է ուրիշների,ուրիշ ժամանակներ: Աշխարհը լի է ամայի
Հ.Մաթևոսյան
Подгруженный файл

Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա. չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնի: Չպետք է կամենանք մեր հույսը եւ ապագան նյութական Հայաստան գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք Հոգեւոր Հայաստանի համար:
Հոգեւոր Հայաստան հոդված
Վահան Տերյան
Подгруженный файл

Բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են,իսկ կյանքում խաղացողները՝ցածերն ու կեղծավորները: Նրանք խաղ են անում ամեն տեղ,ամեն բանի հետ,ահա,մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի,ու այդ բեմը թեև փոքր,բայց, տեսեք,ո՜րքան դերասաններ ունի
Ահա սա՝ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ,մյուսը նշանավոր հերոս է խաղում,երրորդը հրապարակախոսություն է սարքել,չորրորդը բարեգործ էձևանում,հինգերորդը գրող է կեղծում,վեցերորդը հանդիսանում է արդեն նահատակ,յոթերորդը գալիս է դատավոր
Подгруженный файл

Դվինի արքունի սպանդանոցի առջև մի վաճառական զրուցում էր իմաստասերի հետ
—Ինչո՞ւ եք մորթել տալիս այս 500 ոչխարը,— ասում է վաճառականը
—Մագաղաթի համար: Միսը կմնա մարդկանց,իսկ մորթիներից խաղախորդները մագաղաթ կպատրաստեն,—պատասխանում է իմաստասերը:
—Եվ այսքան մագաղաթից քանի մատյան կգրվի:
—Մի մեծ գիրք:
—Իսկ արժե՞ գիրք գրել այս հացապակաս տարում:Այսքան մորթիներով կարելի է մի քանի կայթ ցորեն գնել
—Մարդն ապրում է ոչ միայն հացով,—ասաց իմաստասերը,—հացի պակասից մարդու մարմինն է մեռնում,գրքի պակասից՝ հոգին
Подгруженный файл

Ազգերը կը մեռնի՞ն:
Այո Պատմութիւնը վկայ:
Եւ բոլոր ժողովուրդները,որ անհայրենիք են,դատապարտուած են մեռնելու.
Այսօr ո՛չ թռքահայաստան կայ ոչ ալ թրքահայութիւն:
Աշխարհի ամէն կողմերը ցրուած հայութեան մասին, անոր գոյութեան պահպանումին շուրջ ինչ ալ գրենք,ինչ ալ փորձենք, անօգուտ է: Ան
դատապարտուած է մեռնելու
Ու ահա այսպէս ամէն oր պիտի հիւծինք, պիտի
մաշինք, եւ պիտի մեռնինք: Ֆրանսայի մէջ քիչ մը արագ, Լիբանանի մէջ քիչ մը դանդաղ. բայց արդիւնքը նոյնն է
Շահան Նաթալի (հայոց Նեմեսիսը) «Թուրքերը եւ Մենք»
Подгруженный файл

«Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը`Հ.Սահյանը:Ոչ,սոսկ բնանկարներ չէ,որ Սահյանը բերեց մեր պոեզիային, այդ բնանկարների ծալքերում, նրա ամենախոշոր շերտերում մի արդար ու բարի,մեծ ու ազնիվ հոգու շարժում կա,հոգու ամբողջ մի պատմություն,իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ այլ ինչ է,եթե ոչ պատկերների խորքում թաքնված հոգու պատմություն…»,-Վ.Դավթյան:
Երբ որ ծառի վրա էիր,դու տենչում էիր,որ հասնեիր տիեզերք,
Հիմա աշունը եկավ,ծառից ընկար ներքև,
Подгруженный файл

,,Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ , բայց ինձ համարում եմ հայ գրող : Լեզուն որով գրում եմ անգլերեն է , միջավայրը , որ նկարագրում եմ ամերիկյան է , բայց ոգին , որ ինձ մղում է գրելու ` հայկական է : ՈՒրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին ... ,, / Ընտիր երկեր ,, , հ. 1 , 1986 , էջ 6 / : Վիլյամ Սարոյան
Подгруженный файл

Իմաստուն մարդը լռություն է սիրում:Առակներ 11:12
-Լռությունը մեծ ընկեր է, որը երբեք չի դավաճանի:Կոնֆուցիոս
-Ով չի կարող լռել,նա ի զորու չէ խոսել:Սենեկա
-Մարդիկ սովորում են խոսել,սակայն մեծագույն արվեստը լռությունն է: Տոլստոյ
-Անգամ հիմարը,երբ լռում է, իմաստուն է թվում:Սողոմոն իմաստուն
-Լռիր, կամ ասա մի բան,որ արժե ավելին քան լռությունը:Պյութագորաս
-Բնությունը մարդուն տվել է մեկ լեզու և երկու ականջ,որպեսզի մենք լսենք ավելի շատ,քան խոսենք:Էպիկտետ
Подгруженный файл

Մայրերի ափի մէջ պիտ փնտռել ազգերի ճակատագիրը
Մօր ազդեցութիւնը-որպէս դաստիարակչուհին եւ հոգեւորիչը մարտնչող սերունդների-նրա հրաշագործ ազդեցութիւնը այն ժողովուրդների համար, ինչպիսին է մերը,կը մնայ միակ լծակը,որ պիտ բարձրացնի եւ մեր ազգային դատը,որի ծանրութիւնը այսօր սարսափեցնում է միայն անհայրենասէրներին
Բնութիւնը-ասւած է-կնոջ ձեռքով կը գրի տղամարդկանց սրտի մէջ:Ահա թէ ինչո՛ւ հայ կինը պիտ դառնայ հայրենապաշտութեան տաճարի Վեստեան Կոյսը,նշանակւած՝անշէջ պահելու նրա սրբազան կրակը
Հայուհին,որին կ
Подгруженный файл

Գաբրիել Գարսիա Մարկես
Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:
Ոչ մեկն արժանի չէ քո արցունքներին: Իսկ ով արժանի է, երբեք քո արտասվելու պատճառը չի դառնա:
Միայն այն պատճառով, որ մեկը քեզ չի սիրում այնպես, ինչպես դու ես ուզում, չի նշանակում, որ նա քեզ չի սիրում ամբողջ սրտով:
Իսկական ընկերը նա է, ով կբռնի քո ձեռքը և կզգա քո սիրտը:
Ինչ-որ մեկի համար թախծելու վատթարագույն տարբերակն է լինել նրա կողքին և հասկանալ, որ նա երբեք քոնը չի լինի:
Подгруженный файл

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
...Ես խոր հավատ ունեմ հայոց լեզվի նկատմամբ: Այն լեզուն, որ նախագրային շրջանում կարողացել է Գողթան երգեր ստեղծել, այն լեզուն , որ գրավոր դառնալուց անմիջապես հետո կարողացել է Աստվածաշունչ թարգմանել, այն լեզուն, որ այն պահին, երբ թվում էր մահանա պիտի, Չարենց է ծնել, այդ լեզուն չի կարող մահանալ...
Իմ ամենամեծ սերերից մեկը հայոց լեզուն է...
Подгруженный файл

Հետնորդները մի գեղեցիկ օր լիաթոք կծիծաղեն մեր ժամանակակից մատերիալիստ գիտնականների հիմարության վրա: Ինչքան շատ եմ ուսումնասիրում բնությունը, այնքան ավելի եմ զարմանում Արարչի անկրկնելի գործերի վրա: Ես աղոթում եմ լաբորատորիայում իմ աշխատանքի ժամանակ:
ԼՈւԻ ՊԱՍՏՅՈՐ
ֆրանսիացի մանրէաբան, քիմիկոս,
ժամանակակից մանրէաբանության
և իմունոլոգիայի հիմնադիրը:
Подгруженный файл

Մենք շատ բաներ ենք ասում,բայց երբ ժամանակը հասնում է ամենակարևոր խոսքերին,լռում ենք
Մենք ասում ենք«Շնորհակալ եմ,որ դու կաս,երբ չենք կարողանում ասել«Ես սիրում եմ քեզ
Մենք ասում ենք«Ես ապրելու պատճառ չունեմ,երբ ցանկանում ենք,որ մեզ ապացուցեն,որ սխալ ենք
Մենք ասում ենք«Այստեղ ցուրտ է,երբ ինչ-որ մեկի ջերմության կարիքն ենք զգում
Մենք ասում ենք«Ինձ քեզանից էլ ոչինչ պետք չէերբ չենք կարողանում ստանալ այն,ինչ ցանկանում ենք
Մենք ասում ենք«Ես ոչ մեկին պետք չեմ»,երբ իրականում պետք չենք միայն մեկ մարդու
Подгруженный файл

Նա ով չի կարդացել Աստվածաշունչը,չի կարող իսկական իմաստով գրագետ մարդ կոչվել…Ամբողջ համաշխարհային գրականությունը դուրս է եկել Աստվածաշնչից,այստեղ է բոլոր ժանրերի և սյուժեների սկիզբը:Նրա հիման վրա են ստեղծվել համաշխարհային գրականության ու արվեստի գլուխգործոցները:Վկա՝Աստվածային կատակերգությունը,Նարեկը,Ռաֆայելը
Մաշտոցն էր,որ փլատակված մեր հավատի տեղ հաստատեց նոր հավատ,հավատ,որ մեզ համար հագուստ չդարձավ,այլ մեջքապնդող գոտի:Հողմացրիվ արված մեր հին մշակույթի տեղ նա սկզբնավորեց մի նոր մշակույթ
Подгруженный файл

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ--ԵՍ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ
Եթե Տեր Աստված մի պահ մոռանար,որ ես քրջե տիկնիկ եմ և ինձ մի քիչ կյանք պարգևեր,հավանաբար ես չէի ասի այն ամենը,ինչը մտածում եմ, ավելի շուտ ես կմտածեի այն մասին,թե ինչ եմ ասում:
Ես իրերը կգնահատեի ոչ թե իրենց արժեքով, այլ նշանակությամբ:
Ես քիչ կքնեի,երկար կերազեի՝ գիտակցելով,որ փակ աչքերով ամեն մի վայրկյանը վաթսուն վայրկյան լույսի կորուստ է:
Ես կքայլեի,երբ ուրիշները հրաժարվում են քայլել,ես կարթնանայի,երբ ուրիշները քնում են,ես կլսեի,երբ ուրիշները խոսում են:
Подгруженный файл

ԺԲՐԱՆ ԽԱԼԻԼ ԺԲՐԱՆ
Երբ սերը հրավիրի ձեզ,հետևեք
Թեև նրա ուղիները դժվարին են ու խութապատ
Եվ երբ նրա թևերը պարուրեն ձեզ,հանձնվեք
Թեև նրա փետուրների մեջ պահված սուրը կարող էխոցել ձեզ
Եվ երբ խոսի ձեզ հետ,հավատացեք
Թեև նրա ձայնը կարող է փշրել ձեր երազները,ինչպես որ հյուսիսային հողմը ավերում է պարտեզը
Որովհետև ինչպես որ սերը թագադրում է ձեզ,նույնպես էլ խաչում է,ինչպես որ աճեցնումէ ձեզ,նույնպես էլ էտում
Ինչպես որ ձեր հասակն իվեր բարձրանում էև արևի տակ սրսփացող ձեր ամենից մատղաշ ճյուղերը շոյում
Подгруженный файл

ԱՍՈՒՄ, ԽՈՍՈՒՄ Է ՇԻՐԱԶԸ
Բանաստեղծին հրավիրել էինք Չարենցավան. հենց տուն մտավ թե չէ, հարցրեց.
- Քանի՞ զավակ ունես: - Երկու: - Ի՞նչըղ թե երկու, ինչըղ կարելի է մեծ արտի մեջ երկու բուռ ցորեն ցանել:
***
Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ, ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Մանավանդ, շատ է հպարտանում գյումրեցի ճանաչված Ռազմիկ Դարբինյանը: Շիրազը զարմանում է.
-Ի՞նչըղ կեղնի՝ բոլորդ ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է..
«Պոետն առանց երգի հողեղեն է, իսկ երգով՝ հրեղեն»:
Հովհաննես Շիրազ
Подгруженный файл

Հայաստանի վիճակն այսօր զբաղեցնում է ոչ միայն հայերին,այլեւ օտարներին:Հայկական հարցը նորից վիճաբանությունների առարկա է դարձել,կլանել է հայ հասարակության բոլոր խավերի լարված ուշադրությունը,միաժամանակ քննության առարկա է դարձել օտար, մանավանդ ռուս մամուլի մեջ:Այդ հարցի այս կամ այն լուծման ծանր տարակուսանքներով եւ ոսկե երազներով սերունդներ են կրթվել,այդ հարցի շուրջը պտտվող գրականությամբ սնվել են սերունդներ:Հայության համար մի ցավոտ ցնորք է դարձել այդ «Հայաստանը»,մի ավետյաց երկիր,դյութական մի անուն: