Այդ ե՞րբ աշխարհը հասցրեց երկու մասի բաժանվել՝ «անտեր»-ների ու «տեր ունեցող»-ների… Չէ՞ որ երբ Նա՝ Տերը, ստեղծեց ամենքին, բոլորը համերաշխ էին, հավասար, չէ՞ որ ամենքն էլ մի կյանք են ապրում, ու անկախ օրվա ձևից ու կերած կերակուրից, մի օր մեռնելու են ու կանգնեն Նրա առաջ՝ հաշիվ տալու իրենց արած-չարածների համար: Ու ի՞նչ կլինի, եթե այնտեղ՝ վերևում, հանկարծ պարզվի, որ «տեր ունեցողներ»-ը պիտի հոգ տանեին «անտեր»-ների համար... Ի՜նչ լավ է, չէ՞, որ մեզնից հոտ չի գալիս, ի՜նչ լավ է, չէ՞, որ հաճախ կարողանում ենք