

02.06.2020, 18:59:00
ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ--ԵՍ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ Եթե Տեր Աստված մի պահ մոռանար,որ ես քրջե տիկնիկ եմ և ինձ մի քիչ կյանք պարգևեր,հավանաբար ես չէի ասի այն ամենը,ինչը մտածում եմ, ավելի շուտ ես կմտածեի այն մասին,թե ինչ եմ ասում: Ես իրերը կգնահատեի ոչ թե իրենց արժեքով, այլ նշանակությամբ: Ես քիչ կքնեի,երկար կերազեի՝ գիտակցելով,որ փակ աչքերով ամեն մի վայրկյանը վաթսուն վայրկյան լույսի կորուստ է: Ես կքայլեի,երբ ուրիշները հրաժարվում են քայլել,ես կարթնանայի,երբ ուրիշները քնում են,ես կլսեի,երբ ուրիշները խոսում են:
ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ--ԵՍ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ
Եթե Տեր Աստված մի պահ մոռանար,որ ես քրջե տիկնիկ եմ և ինձ մի քիչ կյանք պարգևեր,հավանաբար ես չէի ասի այն ամենը,ինչը մտածում եմ, ավելի շուտ ես կմտածեի այն մասին,թե ինչ եմ ասում:
Ես իրերը կգնահատեի ոչ թե իրենց արժեքով, այլ նշանակությամբ:
Ես քիչ կքնեի,երկար կերազեի՝ գիտակցելով,որ փակ աչքերով ամեն մի վայրկյանը վաթսուն վայրկյան լույսի կորուստ է:
Ես կքայլեի,երբ ուրիշները հրաժարվում են քայլել,ես կարթնանայի,երբ ուրիշները քնում են,ես կլսեի,երբ ուրիշները խոսում են: