

03.05.2020, 20:39:04
ԻՆՉՊԵ՞Ս ՉՍԻՐԵՄ, ԵՐԿԻՐ ԻՄ ԿԻԶՎԱԾ Ժամ է, ե՛լ նորից, իմ ծիրանավառ, Զրահավորվիր խանդով խնդագին, Վառի՛ր երկունքի գիշերում խավար Հրո՛վ մկրտված նաիրյան հոգին... Դուք երևակայել չեք կարող, թե ինչպես է անցնում իմ կյանքը. ոչ թե անցնում է, այլ այրվում մի ներքին դառն կրակով, եւ ես անզոր եմ այդ կրակի դեմ ու անօգնական։ Եւ ես մտածում եմ, որ դա ունի իր խորին ու վսեմ իմաստը։ Չէ՞ որ այդպես, իմ հոգու նման, այրվում է եւ ի՛մ երկիրը, ի՛մ Նաիրին․․․ Վահան Տերյան 1914 թ․
ԻՆՉՊԵ՞Ս ՉՍԻՐԵՄ, ԵՐԿԻՐ ԻՄ ԿԻԶՎԱԾ
Ժամ է, ե՛լ նորից, իմ ծիրանավառ,
Զրահավորվիր խանդով խնդագին,
Վառի՛ր երկունքի գիշերում խավար
Հրո՛վ մկրտված նաիրյան հոգին...
Դուք երևակայել չեք կարող, թե ինչպես է անցնում իմ կյանքը. ոչ թե անցնում է, այլ այրվում մի ներքին դառն կրակով, եւ ես անզոր եմ այդ կրակի դեմ ու անօգնական։ Եւ ես մտածում եմ, որ դա ունի իր խորին ու վսեմ իմաստը։ Չէ՞ որ այդպես, իմ հոգու նման, այրվում է եւ ի՛մ երկիրը, ի՛մ Նաիրին․․․
Վահան Տերյան
1914 թ․