ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅԵՐ
Подгруженный файл

ՍԱՀՅԱՆ
Ո՞վ է ասում բառն է
Ո՞վ էասում տառն է
Իմ ամեն մի տողը
Սրտիսմի պատառն է
Իմ ամեն մի տողը
Զսպված մի տարերք է
Զարկերակի զարկ է
Եվ արյունի եռք է
Ես գրում եմ տողը
Եվ ասում եմ «ձերն է
Երբ որ համը տեղն է
Երբ որ աղը տեղն է
Եթե մի քիչ սառն է
Եթե մի քիչ դառն է
Մեղավորը ես չեմ
Մեղավորը դարն է
Ինչ էլ երգի տողը
Հոգուս մատը խառն է
Մինչև անգամ ծառն էլ
Հոգուս մի պատառն է
Իմ ամեն մի տողը
Կյանքիս մի պատառն է
Իմ բացած ակոսն է
Իմ շուռ տված առն է
Բացվող լույսի շողն է
Բացվող ծաղկի ցողն
Подгруженный файл

ԱՐԱՐԱՏԸ՝ՁՅՈՒՆԸ ՎՐԱՆ Երբ գնացքը Արարատյան դաշտ մտավ,առավոտ էր։Պատուհանեն Արարատը տեսա`ձյունը վրան: Շատ պատվական տեսարան էր:Դուք ամեն օր կնայիք Արարատին:Ես Արարատը շատ կը սիրեմ: Թագավորի պալատին առջև կկանգնի երիտասարդ մը և սազ կը չալե, կչալե ցերեկ ու գիշեր,կչալե մեկ շաբաթ,երկու շաբաթ,մեկ ամիս...Հագուստները վար կթափին, ինքը կմազոտի,կնիհարնա,բայց կշարունակե ցերեկ–գիշեր չալել։ Վերջը թագավոր դուրս կուգա,կըսե. -Օղուլ,կտեսնես,որ աղջիկս քեզի չի սիրեր, անօգուտ գործ ես բռներ,ինչու՞ զուր կտանջես քեզի,գնա
Подгруженный файл

«Հանճարեղ հայր ԿՈՄԻՏԱՍ, Ձեր երաժշտական հանճարին առջև կխոնարհիմ»:
«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»,- ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը:
***
Կոմիտասի արվեստն հիացրել էր հռչակավոր երաժիշտներ Վենսան դ’Էնդիին, Գաբրիել Ֆորեին, Քամիլ Սեն-Սանսին… Իսկ 1906 թվականին մի համերգից հետո ֆրանսիացի նշանավոր
Подгруженный файл

Հ ՇԻՐԱԶ=Ո՞Վ Է ՄԵԾ
Գրողների հերթական համագումարներից մեկի օրերին, Լենինականի գրողներից երկուսը 26 կոմիսարների այգում ուշ գիշերին նստած զրուցում են: Հովհաննես Շիրազը ծառուղում զբոսնելիս տեսնելով հայրենակիցներին` Շմավոն Թորոսյանին ու Քաջիկ Գրիգորյանին, մոտենում է.
- Ծո անտաղանդներ, հոս ի՞նչ կենեք…
Տղաներն իրար աչքով են անում:
- Շիրազ ջան, մեզ համար հյուրանոց չեն պատվիրել, մնացել ենք բաց երկնքի տակ… Մինչև լույս բդի ըստեղ նստինք…
- Ի՞նչ կխոսիք… Մնաք ծառերու տա՞կ… Ելեք, ելեք էրթանք մեր տուն…
Подгруженный файл

Հայոց ազգը արարած աշխարհքին հավիտյանս հավիտենից
կարող է համարձակ ցույց տալ, թե ի՛նչքան հոգի ունի, ինչքա՛ն
կամաց զորություն, սրտի հաստատություն…
Հայոց ազգը անուն էլ ունի ու իրան հավատն ու լեզուն մինչև էս օրը իր արնի գնովը պահեց, հասցրեց՝ որ մեկ ազգ էլ ա էսպես օրինակ չունի:
Խաչատուր Աբովյան
Подгруженный файл

Շնորհավոր
«Ակամայից ընկա հոբելյանի մեջ…». հոբելյանական միջոցառումներից այդքան խուսափող բանաստեղծի ծննդյան 50 ամյակը 1919 թվ փետրվարի 19-ից,աննախադեպ տարերային ոգեշնչումով, վերածվեց մի շքեղ հոբելյանական երկամսյակի: Մեծարման այդ օրերին թիֆլիսյան կյանքի մթնոլորտը ողողվել էր #Թումանյանով ու թումանյանական շնչով. մշակութային ու հասարակական կազմակերպությունները մեկը մյուսի ետևից հանդես եկան բազում հանդիսավոր միջոցառումներով: Ինչպես օրինակ՝Լոռեցիների հայրենակցական միության կողմից կազմակերպված երեկույթը
Подгруженный файл

Ժամանակը երիտասարդության գողն է: Գալիս մոտենում, վերցնում է ձեր կյանքը՝ ամենաթանկը և տանում: Զգույշ:
Ո՞վ է մեղավոր, եթե մենք արթուն ժամանակն անգամ քնած ենք, թմրած: Եթե մենք չենք մտածում, չենք ստեղծում, չենք արդյունավորում: Ո՞վ է մեղավոր, եթե մենք շռայլում ենք, ջրի պես թափում ենք մեր ժամանակ-կյանքը: Այսինքն, այնքան «կարճ» կյանքն անգամ, որ տվել է բնությունը, ինքներս դեն ենք ածում՝ իբրև փոշի, ավելորդ բան:
Դ. Դեմիրճյան
Շնորհավո՜ր ծնունդդ տաղանդաշատ ՀԱՅ...
ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ
Արձակագիր,
Подгруженный файл

Հ.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հայրենիքները չեն տրվում մեկընդմիշտ,հայրենիքները նվաճվում են ամեն օր:
Մեկընդմիշտ տրված հայրենիքներ չկան:Վատ են այն որդիները,որ հայրերի տան տեղը իրենց տները չեն բարձրացնում:Վատ սերունդներ են այն սերունդները,որ իրենց հայրենիքները նորից չեն գտնում:
Ո'չ մի ժառանգ, ո'չ մի սերունդ,որտեղ և ումից սերված լինի, մեկընդմիշտ ապահովագրված չէ փչանալու ժանգից:Եվ եթե կարծեց` ապահովագրված է,ավելի լավ`հարևանի համար,որ քո հացն ու ջուրը հավիտյան քաղցր գիտի,և քեզ,ուրեմն,շատ գիտի,և քո կանանց`հարճեր:
Подгруженный файл

Նա ով չի կարդացել Աստվածաշունչը,չի կարող իսկական իմաստով գրագետ մարդ կոչվել…Ամբողջ համաշխարհային գրականությունը դուրս է եկել Աստվածաշնչից,այստեղ է բոլոր ժանրերի և սյուժեների սկիզբը:Նրա հիման վրա են ստեղծվել համաշխարհային գրականության ու արվեստի գլուխգործոցները:Վկա՝Աստվածային կատակերգությունը,Նարեկը, Ռաֆայելը…
Մաշտոցն էր,որ փլատակված մեր հավատի տեղ հաստատեց նոր հավատ, հավատ,որ մեզ համար հագուստ չդարձավ,այլ մեջքապնդող գոտի:Հողմացրիվ արված մեր հին մշակույթի տեղ նա սկզբնավորեց մի նոր մշակույթ
Подгруженный файл

Հայ հին նշանավոր գերդաստանների շարքում իրենց արժանի տեղն ունեն Բեհբությանները (Բեհբութովները),որոնք ապրել եւ գործել են Վրաստանում։Գերդաստանի անվանադիր նախահայրը եղել է Խոջա Բեհբութը (16-րդ դար),որը պատմության մեջ հիշվում է նշանակալից փաստով՝կառուցել է Հավլաբարի հայկական եկեղեցին,որի շուրջը տարածվել է Խոջիվանքի գերեզմանատունը՝հայոց մեծերի պանթեոնը։ Բեհբությանները մեծ ազդեցություն են ունեցել վրաց արքունիքում,եւ պատահական չէր,որ 1714թ. սկսած`ժառանգաբար վարել են Թիֆլիսի մելիքի, մամասախլիսի պաշտոնը։
Подгруженный файл

Թումանյանը,Աղայանն, գնում են թուրքերի հետ բանակցությունների: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք, ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Աղայանը ասում. «Բերե՛ք ձեր փահլևանին»:Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում է. «Ղազա՛ր ջան, կե՛ռ տուր, Ղազա՛ր ջան , կե՛ռ տուր... » ։Աղայանի համբերությունը հատնում է: «Դե հերի՛ք է, էլի, Հովհաննե՛ս, դու ինձանից վեր գցած թուրք ուզի» , - ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին։
Подгруженный файл

Խմբանկար` Ռափայել Պատկանյանը կանգնած, ձախից`վեցերորդը,գուսան Ջիվանին (նստած`ջութակով) և մի խումբ մտավորականներ
1879թ. ավարտվել էր ռուս-թուքական պատերազմը: Կարս նահանգն անցել էր Ռուսաստանի տիրապետության տակ:Անի քաղաքը տեսնելը դարձել էր հնարավոր:Այդ տարիներին ալեքսանդրապոլցիք սովորություն ունեին հյուրերին Անի տանել`զբոսանքի:Հերթական խնջույքի առիթն էր բանաստեղծ Ռափայել Պատկանայնի այցը Գյումրի:Հրավիրված էին քաղաքի մտավորական և հոգևոր այրերը,նրանց թվում`Ջիվանին:Քաղաքի դեռ կանգուն շինությունների
Подгруженный файл

-Քո և Համոյի տարբերությունը ո՞րն է,- հարցրել են Շիրազին:
Համոն թաքուն կգրե, թաքուն կտպե, ժողովուրդը այան-ափաշկարա կկարդա: Ես այան-ափաշկարա կգրեմ, ժողովուրդը թաքուն կկարդա: Երկուսս էլ կտեսնինք ու կհավատանք Աստծուն` Համոն` գլուխը կախ, ես` գլուխս բարձր պահած: Ինքը հողի մեջ կերթա, ես` ամպի: Իմ սիրտը հրաբուխով կճաքի, Համոյինը` ամպրոպով: Ես անձրևով կուլամ, Համոն` խոտի վրայի շաղով: Էսքանը:
Հովհաննես. Պապիկյան «Կարոտս կարոտիդ կարոտ» գրքից
Подгруженный файл

-Ես 50 տարի այնքան գեղեցիկ եմ ապրել: Սիրել եմ, շատախոսել, հիացել, ինչ-որ բան ճանաչել, քիչ արել, բայց անչափ շատ բան սիրել:Մարդկանց եմ շատ սիրել եւ նրանց շատ պարտական եմ:Գորշի հանդեպ անհանդուրժող էի:Ամենանորաձեւ գույնն էր: Ժամանակի անհրաժեշտությունը
«Մարդը պարտավոր է և պետք է ապրի տառապանքի երջանկությունը, այլ կերպ նա մարդ չի կարող լինել»,- մի առիթով ասել է 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսորը՝Սերգեյ Փարաջանովը, ով ծնվել ու ստեղծագործել է Թբիլիսիում
Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է...
Подгруженный файл

Վ.Տերյանի հիշատակին -Եղիշե Չարենց
Վահան Տերյան, ինչպե՞ս երգեմ հիշատակը քո,
Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո։
Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա,
Քամին բերե թող մահվան բոթ ու անձրևը լա։
Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին
Եվ զարդարեն, Վահան Տերյան, քո անցած ուղին
Ու մշուշում տխո՜ւր երգով բյուրավոր զանգեր
Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր...
Դու արդեն հեռացել ես, աշխարհում էլ չկաս դու,
Ու լռել է երգը քո արդեն հիմա,
Բայց զգում է սիրտս, որ նորի՜ց կգաս դու,
Подгруженный файл

«Ղարաբաղի հերոսամարտը անվիճելի է դարձնում նրա պատմական և օրգանական կապը մայր երկրի հետ, մի կապ, որ ողջ Ղարաբաղի հայությունը հայտարարել է իբրև ազգաբնակության ինքնորոշման սրբազան մի կամք...
Իմ ողջույն եմ ուղարկում #Ղարաբաղի #հերոս_հայության այն կռվի համար, որ նա վարում է հանուն մայր երկրի կյանքով ապրելու #սրբազան_իրավունքի»...
Հովհ. Թումանյան, 1919
Подгруженный файл

1972թ. Գուրգեն Յանիկյանը այցելեց Հայաստան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին վերադարձնի «Արևելյան սենյակ» նկարը
Երբ կինը տեսավ փայլող Արարատի գագաթն ու արևի ճառագայթների արտացոլումը, մոռացավ իր կովը, հպարտությամբ բարձրացրեց գլուխը, նայելով դեպի լեռը` խաչակնքվեց ու մի քանի վայրկյան սառած նայում էր տեսարանին: Մի՞թե այս մի փաստը բավական չէ հրամայելու աշխարհին, որ վերադարձնեն մեզ մեր լեռը: Այս տեսարանից հետո հասկացա, թե ի՞նչ է ամեն մի հայի համար նույնիսկ կոմունիստական Հայաստանում, մեր Արարատը»։
Подгруженный файл

''Ուստա Կարոն'' կավարտվի այն օրը, երբ լուծվի հայկական հարցը''
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի ''Ուստա Կարոն'' մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ: ''Ուստա Կարոն'' կավարտվի այն օրը, երբ լուծվի հայկական հարցը'',- ասել է Վարպետը: Իսահակյանն այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. ''...մեռնեի, Սևանը ցամաքած չտեսնեի,
Подгруженный файл

Մարդկային բնություննիս մեզ կսովորեցնե մարդասեր ըլլալ, սիրել մեր ազգայինները, քան զուրիշ ազգեր: Սուտ է այն փիլիսոփայն, որ ազգասիրությունը մարդասիրության դեմ կկարծե, որ հայրենիքը հերձված կսեպե երկրես, և կըսե. բոլոր երկիրս ալ հայրենիք է լավ մարդու, ինչպես թռչունին` բոլոր երկինքն և ձկան` բոլոր ծովը: Այդպիսին չէ վերուցած մեկ մը աչքը տեսնելու թռչունը, որ թեպետ բոլոր երկինքը կթափառի, սակայն ունի բունիկ մը, ուր իր ամենեն սիրելի բաները կդնե, ուսկից չկրնար բաժնվիլ, որուն մեջ զինքը ավելի ընդարձակ կգտնե,
Подгруженный файл

ԿՈՄԻՏԱՍ
Մահվան արժանի է այն ժողովուրդը, որ զուրկ է գեղարվեստե,որովհետև ժողովուրդ մը`որ գեղարվեստ չունի,կնշանակե թե զգալու կարողություն չունի:Եվ ի՞նչ է ժողովուրդ մը`որ չի զգար:
Հայ ժողովրդի զավակներ,դուք կարդացեք Մովսես Խորենացի,Եղիշե, Նարեկացի,Խաչատուր Աμովյան,Րաֆֆի,Ալիշան,Պեշիկթաշլյան և տեսեք, թե ով ենք մենք:
Ինձ համար չկա ուրիշ երկինք,քան իմ ժողովրդի հարազատ հոգին:
Ժողովո՛ւրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացե՛ք և սովորեցեք նրանից:
Սիրեցե՛ք զիրար,շատ սիրեցե՛ք,որպեսզի ապրեք:
ԿՈՄԻՏԱՍ
Подгруженный файл

ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ծնկի եկավ և համբուրեց Վազգեն ՎեհափառԻ աջը
Ջոն Քենեդու հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ շատ տպավորիչ էր.չլռող ծափերի ներքո նա մոտեցավ Վեհափառին,բազմության առջև ծունկի եկավ, համբուրեց Հայոց հայրապետի աջը,խնդրեց`օրհնի իրեն, հետևորդներին և իր երկիրը`Ամերիկան: Հանդիպումը մեծ արձագանք ունեցավ ամբողջ Ամերիկայում:Դժբախտաբար այս դեպքի մասին մեզանում ոչ մի տեղ չգրվեց`հասկանալի պատճառներով(անցյալ դարի 60-ական թթ. Խորհրդային պետության և ԱՄՆ-ի միջև սառը պատերազմի պատճառով
Подгруженный файл

Ավետիք Իսահակյան (1875-1957)
Մարտիրոս Սարյան Իսահակյանի դիմանկարը 1940
Ապրում եմ մենակ, մարդկանց մեջ օտար,
Նրանց աչքերը ինձ չեն ողջունում.
Մարդկանց սըրտերը փակ են ինձ համար
Եվ նրանց հոգին ձայնըս չի լսում…
Իմ ընկերները — իմ խոր մտքերն են,
Որ վեհ թևերով անհունն են պատում.
Այն վառ աստղերը — գըթոտ աչքերն են,
Որ վշտիս ժամին ինձ քաղցր են ժպտում…
Подгруженный файл

Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը ստեղծվել է 1973 թվականին եւ երկար ժամանակ գտնվել է Գյումրու հաստոցաշինական գործարաներից մեկում։
Մինասն է՝ «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վրա աշխատելիս, 1974 թվականին, մահից մեկ տարի առաջ:
Գիշերն անցավ՝ չնկատեցի... Մինասի առեղծվածն իր վախճանը չէ, Մինասի առեղծվածն իր կախարդական էներգետիկան է...
Подгруженный файл

Վահան Տերյանի կյանքի վերջին օրերին բանաստեղծի կողքին Անահիտն էր: Տերյանը ստեղծագործում էր,իսկ Անահիտը գրի էր առնում պոետի վերջին մտքերը:
Տերյանի կյանքի վերջին ակնթարթները հիշում է Անահիտը
Արցունքները գլոր-գլոր թափվում էին իմ աչքերից:Տեսնելով այդ` Վահանը խնդրեց լաց չլինել եւ ապա հարցրեց.«Ի՞նչ ես կարծում, ու՞մ է դժվար`նրան`ով մեռնո՞ւմ է,թե՞ մերձավորներին,որ կենդանի են մնում…»:Մարմինը բոլորովին սառեց:Ոչինչ չէր կարողանում ընդունել,դժվարությամբ էր խոսում…Չնայած այդ բոլորին`անվերջ ասում էր.
Подгруженный файл

Կռունկ,ուստիկուգաս,ծառա եմ ձայնիդ
Կռունկ,մեր աշխարհեն խապրիկ մի չունիս
Մի՛ վազեր,երամիդ շուտով կհասնիս
Կռունկ,մեր աշխարհեն խապրիկ մը չունիս
Թողել եմ ու եկել մըլքերս ու այգիս
Քանի որ ախ կանեմ,կու քաղվի հոգիս
Կռունկ,պահ մի կացի՛ր,ձայնիկդ ի հոգիս
Կռունկ,մեր աշխարհեն խապրիկ մը չունիս
Քեզ բան հարցնողին չես տանիր տալապ
Ձայնիկդ անուշ կուգա քան զջրի տոլապ
Կռունկ,Պաղտատ իջնուս կամ թե ի Հալապ
Կռունկ,մեր աշխարհեն խապրիկ մը չունիս
Սրտերնիս կամեցավ,ելանք,գնացինք
Այս սուտ աստնվորիս բաներն իմացանք
Подгруженный файл

...Բազմիցս Չարենցին նկարել եմ հենց այնպես,մեծ մասամբ ուրիշների ներկայությամբ...Բայց դիմակով Չարենցը նկարել եմ «պաշտոնական» պայմաններում,իր տանը:Նկարել եմ արագ,երկու սեանսով`մի-մի ժամ:Երբ վերջացրի և սկսեցի երանգապնակս մաքրել,վեր թռավ տեղից ու մոտեցավ դիմանկարին:
-Ա'յ տղա,էս ո՞նց ես աշխատում:Այսքան էլ արագ աշխատե՞լ կլինի:
-Այնքան էլ արագ չէր:
...-Մեկ էլ մի քսան տարի հետո այսպես հիմնավոր կնկարես,-ասաց,-հետաքրքիր է,ինչպիսի՞ն կլինեմ
...Հաճախ, և Չարենցի դիմանկարի կապակցությամբ մասնավորապես,մարդիկ
Подгруженный файл

Հայ նկարիչների համաստեղությունը`1916 թ.Լուսանկարում հայ անվանի նկարիչներն են,ձախից աջ`Եղիշե Թադևոսյան, Վարդգես Սուրենյանց,Մարտիրոս Սարյան և Փանոս Թերլեմեզյան:Նրանց և մի քանի այլ նկարիչների ջանքերով 1916 թ-ի մայիսի մեկին Թիֆլիսում բացվել է«Հայ նկարիչների միությունը»:Հիմնադիր ժողովում,որին մասնակցում էին նաև Հովհ. Թումանյանը,Ալեքսանդր Շիրվանզադեն,ընդունվում է կանոնադրություն:Թիֆլիսում հիմնվում է Հայ արվեստագետների միություն (Միության նախագահ է ընտրվում Եղիշե Թադևոսյանը),որը փաստորեն
Подгруженный файл

Ինչպե՞ս կարելի է Պ.Սեվակի գերեզմանի առաջ չհավատալ հոգու անմահությանը Պարույր Սեվակի ծնունդը`մեր կյանքի,մեր մշակույթի,մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս» Պարույր Սեվակն այնպիսիններից եղավ, որ պիտի ապրի այնքան ժամանակ,ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը,իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում: Վազգեն Առաջին: Նա կյանքից մի բան էր պահանջում։Պահանջում էր,որ ամեն ինչ լինի միանգամից:Եվ միանգամից եղավ։Բանաստեղծ դարձավ միանգամից,ճանաչվեց միանգամից,բոլոր կոչումներն
Подгруженный файл

-Հոս միայն թարխուն կբուսցնեմ,Վահագն:
Կսիրեմ թարխունը,անկե ալ Հայաստանի հոտ կուգա
Դրսում պարզ, կապույտ,արևոտ եղանակ է:
Դռան առաջ՝երկու ծաղկած դեղձենի...
Ասես Արարատյան դաշտերից հենց նոր են տեղահանել ու տնկել այստեղ:
Զույգ դեղձենիների վրա մեղուների բզզոց է ու լույս:Նոր եմ նկատում,որ դեղձենիներից ոչ հեռու ընկած է մի մեծ քարաբեկոր...Հետաքրքիր է,այդ քարաբեկորը ինչպե՞ս է հայտնվել այս անքար հողում:
- Լեռներեն եմ բերած,-կանխում է իմ հարցը Սարոյանը:-Ես ի՞նչ գիտնամ՝ ինչու՞ բերի: իրեցի ու բերի:
Подгруженный файл

Այդ նա էր,որ մեր անգիր բանարվեստի փլատակների վրա հիմնադրեց մեր դպրությունն ու քերթությունը. գողթան լռեցված երգիչների տեղ հնչեցրեց մեր հոգևոր մեղեդին. հեթանոսական անգիտության տեղ փռեց գիտության հեքիաթական սփռոցը,որի վրա մեզ պիտի կերակուր տային մեր հոգևոր մատակարարները՝Խորենացուց ու Դավիթ Անհաղթից մինչև Տաթևացի ու Գոշ,մինչև Ալիշան ու Նալբանդյան,մինչև Աբեղյան ու Աճառյան,Օրբելիներ ու Ալիխանյաններ
Միայն Աստվածաշնչի թարգմանությամբ հայոց լեզուն կատարեց իր փառատոնը
Պ.ՍԵՎԱԿ
Подгруженный файл

Հեղեղի պես իջավ նա առասպելական Լոռու վայրենի լեռներից, բերելու իր հետ մի ամբողջ բնություն՝ հուռթի ու բազմատարր, մի ամբողջ հինավուրց ժողովուրդ, իր տոհմիկ երգով ու խոսքով, հույզերով ու երևակայությամբ: Եվ ինչպես ստեղծող մեծ բնությունը՝ փռեց նա մեր հոգու առջև իսկական, անկեղծ բանաստեղծությունը
Պղտոր էր սկզբում այս տարերային հեղեղը,բայց ժամանակի մեջ զտվելով ու մաքրվելով բյուրեղացավ ու ոճավորվեց այն սքանչելի, աննման լեգենդների և պոեմների մեջ, որ կազմում են մեր գրի անմահ փառքն ու գոհարակերտ բարձունքը
Подгруженный файл

Հե՜յ ագահ մարդ,հե՜յ անհոգ մարդ,միտքըդ երկար,
կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես,քեզնից առաջ,քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից,թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր,ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։
Նոյեմբեր 1919
Հ.Թումանյան-Դառնացած ժողովուրդ
Մտածմունքներ կան,որ սաստիկ ծանր են,բայց դուք դատապարտված եք մտածելու,չեք կարող փախչել նրանցից։Նրանք էն ծանր հիվանդությունների նման են,երբ դուք
գիտեք,որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը,բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։
Подгруженный файл

Հայրս ու Չարենցը չմոռացան լուսանկարվել Սբ Մարկոսի հրապարակի աղավնիների հետ,որոնք առանց որևէ երկյուղի գալիս նստում էին մարդկանց բացված ափերին՝ ցորեն կտցելու:Լուսանկարում հստակ երևում է,որ աղավնին նստել է Չարենցի ափին,իսկ հորս ափը դատարկ է:Հայրս այն ժամանակ կատակով ասաց.«Եղիշե,դու ավելի բախտավոր գտնվեցիր...»:Չարենցը պատասխանեց.«Միևնույն է,Ավետիք,բախտի թռչունը չես բռնի...»
Տարիներ անց այդ լուսանկարը նայելիս հայրս ասավ մի չթաքցրած տխրությամբ.«Եթե ես իմանայի
Վիգեն Իսահակյան «Հայրս» հուշագրություն
Подгруженный файл

Վազգեն Առաջինը մոտենում է Թեհլերյանին,համբուրում է նրա ճակատը և ասում.«Ժողովուրդը քո մատն ավելի շատ համբուրեց,քան իմ աջը:Եվ դա է ճշմարիտը:Պետք է,որ մենք այդպես հարգենք մեր հերոսին,ինչն ամեն բանից վեր է:Ազգը,որ հերոս չունի,պատմություն չունի»:ՀԵՐՈՍԻ ՄԱՏՆ ՈՒ ՎԵՀԱՓԱՌԻ ԱՋԸ(Մի անգամ Փարիզում տեղի հայկական համայնքը հանդիպում էր կազմակերպել,որին մասնակցում էին Վազգեն Առաջինն ու Սողոմոն Թեհլերյանը:Եվրոպայի տարբեր ծայրերից բազմաթիվ հայեր էին եկել՝տեսնելու երկու մեծ հայերին:
Подгруженный файл

1923 թ. ապրիլի 15-ին Հ.Թումանյանին հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը:Դեռ Մոսկվայում,դիահերձման ժամանակ բանաստեղծի որդին`Արեգը, բժիշկներից խնդրել էր իրեն հանձնել Թումանյանի սիրտը: Եղբորը`Համլիկին ուղղված նամակում նա գրում էր.
«Ես մի քայլ արեցի…ես հայրիկի սիրտը գողացա:Ճիշտ ա,պետք է շատ հանդուգն լինել,որ գողանալ էն սիրտը,որ գրկում էր ամբողջ աշխարհը,պետք է շատ իրեն կորցնել,որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ:Գողացա:Գուցե մեղադրում ես:Ոչինչ:Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը:
Подгруженный файл

ՄՈՏԻԿ ՀԱՐԵՎԱՆԸ ԵՎ ՀԵՌՈՒ ԲԱՐԵԿԱՄԸ
Կարդացի վրաց թերթերի երկյուղը,թե Դրոն, նշանակվելով հայ զորքերի հրամանատար, կարող է նորից մի կռիվ առաջ բերել Վրաստանի հետ։
Էս երկյուղը սոսկալի ծանր եկավ ինձ։Խնդիրը Դրոն չի բնավ։Մինչեւ էդ հոդվածների տպվելն ու կարդացվելը Դրոն իսկի հրամանատար էլ չլինի թերեւս։Խնդիրը էդ կռվի կասկածն է,որ կա եւ կռվի հնարավորությունը։
Եվ էդ հոդվածների տպավորության տակ երկար մտածում էի պետությունների եւ ժողովուրդների հարեւանության մասին։Ասում եմ՝ կառավարությունների եւ ժողովուրդների,
Подгруженный файл

Մկրտիչ Մուսինյանց՝մեծանուն կոնյակագործն ու անկախ ՀՀ
մայրաքաղաքի քաղաքապետը
Մկրտիչ Թադևոսի Մուսինյանց 1868-1929,Երևանի քաղաքագլուխ,քաղաքական,հասարակական գործիչ,բարերար,Հայաստանում հողագործության,գինեգործության զարգացման նվիրյալ
Ցավոք,Մուսինյանցի անունը,կյանքն ու գործունեությունը այնքան էլ հայտնի չէ,չկա մի փողոց կամ հուշատախակ,որը կհիշեցնի մեծ երևանցու,բարերարի,քաղաքական,հասարակական ,վաստակաշատ գինեգործի,Հայաստանում հողագործության,գինեգործության և կոնյակագործության զարգացման նվիրյալի մասին:
Подгруженный файл

Կոմիտաս❣
«Եթե մանուկը չի հասկնար ձեր դասավանդությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին, պետք է իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրանալ: Սխալ դաստիարակության արդյունքն է, որ շատերը, որոնք հանճարներ պիտի ըլլային, եղած են գողեր ...»:
Կոմիտասի՝ որպես մարդ-անհատի բարոյական կերպարով աշակերտների մոտ արժեհամակարգ ձևավորելու կարևորության մասին. նա մարդասիրության, հանդուրժողականության, հայրենասիրության, համեստության և ազնվության վառ օրինակ է:
Подгруженный файл

Ավ.Իսահակյանի վեջին լուսանկարը 1957թ. հոկտ.14
Ես գրելու եմ իմ ժողովրդի կյանքը ներկայացնող վեպերը,պատկերները մեր հեքիաթների ոճով,ոգով,ձևով.այդ է հայկական պրոզաձևը,դրանից պիտի զարգացնել մեր ռոմանը:Գրել,գրել միայն ազգային ոգով, գրել հայկական, հայավար,հայնակ գրել»:Նման նկատառումների իրագործումը,Իսահակյանի կարծիքով,պետք է ուղեկցվեր հեքիաթների խորազննությամբ`Ուսումնասիրել մեր հեքիաթներն ու երգերը
Դեռևս մանկության օրերին Իսահակյանի երևակայությունը թևավորվեց դարերի խորքից եկող բանաստեղծական
Подгруженный файл

Однажды, будучи в Армении, Уильям Сароян нашел на берегу Севана тяжелый, отточенный от волн озера камень и попросил, чтобы камень положили в машину.
- В Америку, во Фресно отвезу, - говорит писатель.
- Как вы отвезете этот огромный камень?
- На самолете отвезу
- Для чего?
- Для того, чтобы когда кто-то начнет плохо говорить про Армению, так ударю этим камнем по голове, - ответил Сароян.
Фото: Уильям Сароян позирует с тем самым камнем на балконе своего дома в США.
Фотограф: Ара Гюлер.
Подгруженный файл

Պատմական Մեծ Դէմքեր. Խրիմեան Հայրիկ Եւ Իր Ժամանակները...ՄԵԾՆ ՀԱՅ
Հայրիկ իր սպիտակ ձիուն վրայ
Նկարում՝ Խրիմյան Հայրիկը Դսեղում, Թումանյանի եղբոր՝ Ռոստոմի ձիու վրա:
Մարդիկ արարչի կողմից ծնվում են ազատ, հավասար և միայն ստեղծված նյութական պատճառների ուժով են դառնում տերեր ու ճորտեր:
Մխիթար Գոշ «Դատաստանագիրք»
Խրիմեան Հայրիկ 26 յուլիս 1898-ին, Գարեգին եւ Կորիւն Վարդապետներուն ու երկու շաթիրներու ընկերակցութեամբ, իր սպիտակ ձին հեծնելով ուղեւորութեան ելաւ դէպի Սիւնիք եւ Արցախ:
Подгруженный файл

ԻՆՉՊԵ՞Ս ՉՍԻՐԵՄ, ԵՐԿԻՐ ԻՄ ԿԻԶՎԱԾ
Ժամ է, ե՛լ նորից, իմ ծիրանավառ,
Զրահավորվիր խանդով խնդագին,
Վառի՛ր երկունքի գիշերում խավար
Հրո՛վ մկրտված նաիրյան հոգին...
Դուք երևակայել չեք կարող, թե ինչպես է անցնում իմ կյանքը. ոչ թե անցնում է, այլ այրվում մի ներքին դառն կրակով, եւ ես անզոր եմ այդ կրակի դեմ ու անօգնական։ Եւ ես մտածում եմ, որ դա ունի իր խորին ու վսեմ իմաստը։ Չէ՞ որ այդպես, իմ հոգու նման, այրվում է եւ ի՛մ երկիրը, ի՛մ Նաիրին․․․
Վահան Տերյան
1914 թ․
Подгруженный файл

«Ու ահա,1915թ.ես տեղեկանում եմ Հայաստանին բաժին հասած նոր դժբախտության մասին: Թողեցի ամեն ինչ ու ետ վերադարձա հայրենիք: Էջմիածնում ու դրա շրջակայքում ես տեսա մարդկային ամբոխներ,որոնք թուրքական Հայաստանի Ցեղասպանությունից էին փախչում Իմ աչքի առաջ մեռնում էին մարդիկ,իսկ ես նրանց օգնել համարյա չէի կարողանում:Ես ծանր հիվանդացա,ինձ տարան Թիֆլիս
Նկարիչը երկար ժամանակ աշխատել չէր կարողանում:Սակայն Թիֆլիսում նա հանդիպում է հայ գրող Ղ.Աղայանի դստերը՝Լուսիկին:Սարյանը շուտով ամուսնանում հետը
Подгруженный файл

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
МАРТИРОС САРЬЯН
MARTIROS Michael Sarian
«Աշտարակի Կարմրավոր եկեղեցին»
VII դարի Կարմրավոր եկեղեցին: Աշտարակ 1956
Կտավ,յ ուղաներկ, 54 x 82 սմ: Սարյան ընտանիքի հավաքածու, Երևան
Церковь VII века Кармравор. Аштарак 1956
Холст, масло. 54 x 82 см. Собрание семьи Сарьян, Ереван
VII c. Karmravor Church in Ashtarak 1956
Oil on canvas, 54 x 82 cm. Sarian Family collection, Yerevan
Подгруженный файл

Ֆեթվաճյան Արշակ Աբրահամի
Ծնվել է 1866 թ.։ Սովորել է Տրապիզոնի ազգային, ապա Կոստանդնուպոլսի Գեղարվեստի վարժարաններում, եղել վերջինիս անդրանիկ շրջանավարտներից (1987)։ 1887 - 1891 թթ. սովորել է Հռոմի գեղարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով Չեզարե Մակկարիին։ 1891 թ. մասնակցել է Իտալիայի նկարիչների ազգային ցուցահանդեսին։ 1891 - 1895 թթ. աշխատել է Վիեննայում, ապա մեկնել Սանկտ Պետերբուրգ, դարձել Ռուսաստանի նկարիչների ընկերության անդամ
Մասնագիտացել է պատմական և ճարտարապետական գեղանկարչության մեջ և, Վ
Подгруженный файл

Շնորհավոր հայ ժողովրդին «Երկաթե Շերեփ» պատգամած անմոռանալի Հայրիկի` վանեցի Խրիմյան Մկրտիչ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ԾՆՆԴՅԱՆ 200-ամյա ՏԱՐԵԼԻՑԸ:
Հայ ժողովրդին «Երկաթէ Շերեփ» պատգամած անմոռանալի Հայրիկը
«Ժողովո´ւրդ հայոց, անշուշտ, լավ հասկացաք, թե զենքն ի՛նչ կարող է գործել և գործում է: Ուրեմն, սիրելի և օրհնյալ հայաստանցիներ, գավառացիներ, երբ հայրենիք վերադառնալու լինեք, ձեր բարեկամներին և ազգականններին իբրև պարգև մեկ-մեկ զենք տարե´ք, զենք առե´ք և դարձյալ զենք...»:Խրիմյան Հայրիկ
Подгруженный файл

Երբ մի ժողովուրդ կանգնած է մնում անցյալի ժառանգության վրա առանց ներկա լիությամբ ու ստեղծագործորեն ապրելու, առանց նոր խոսք ասելու, առանց նոր արժեքներ ստեղծելու նոր ժամանակների տարազով, այդ ժողովրդի առաջ փակվում են դեպի ապագա տանող դռները..
ՎԱԶԳԵՆ Ա
(10 փետրվար, 1983թ.)
Հոգին նման է էլեկտրական լամպի մը,
որուն մեջ եթե հոսանք իջնե, լույս կուտա:
ՎԱԶԳԵՆ Ա