

09.01.2021, 13:57:35
-Քո և Համոյի տարբերությունը ո՞րն է,- հարցրել են Շիրազին: Համոն թաքուն կգրե, թաքուն կտպե, ժողովուրդը այան-ափաշկարա կկարդա: Ես այան-ափաշկարա կգրեմ, ժողովուրդը թաքուն կկարդա: Երկուսս էլ կտեսնինք ու կհավատանք Աստծուն` Համոն` գլուխը կախ, ես` գլուխս բարձր պահած: Ինքը հողի մեջ կերթա, ես` ամպի: Իմ սիրտը հրաբուխով կճաքի, Համոյինը` ամպրոպով: Ես անձրևով կուլամ, Համոն` խոտի վրայի շաղով: Էսքանը: Հովհաննես. Պապիկյան «Կարոտս կարոտիդ կարոտ» գրքից
-Քո և Համոյի տարբերությունը ո՞րն է,- հարցրել են Շիրազին:
Համոն թաքուն կգրե, թաքուն կտպե, ժողովուրդը այան-ափաշկարա կկարդա: Ես այան-ափաշկարա կգրեմ, ժողովուրդը թաքուն կկարդա: Երկուսս էլ կտեսնինք ու կհավատանք Աստծուն` Համոն` գլուխը կախ, ես` գլուխս բարձր պահած: Ինքը հողի մեջ կերթա, ես` ամպի: Իմ սիրտը հրաբուխով կճաքի, Համոյինը` ամպրոպով: Ես անձրևով կուլամ, Համոն` խոտի վրայի շաղով: Էսքանը:
Հովհաննես. Պապիկյան «Կարոտս կարոտիդ կարոտ» գրքից