

13.09.2020, 19:48:01
Ավետիք Իսահակյան (1875-1957) Մարտիրոս Սարյան Իսահակյանի դիմանկարը 1940 Ապրում եմ մենակ, մարդկանց մեջ օտար, Նրանց աչքերը ինձ չեն ողջունում. Մարդկանց սըրտերը փակ են ինձ համար Եվ նրանց հոգին ձայնըս չի լսում… Իմ ընկերները — իմ խոր մտքերն են, Որ վեհ թևերով անհունն են պատում. Այն վառ աստղերը — գըթոտ աչքերն են, Որ վշտիս ժամին ինձ քաղցր են ժպտում…
Ավետիք Իսահակյան (1875-1957)
Մարտիրոս Սարյան Իսահակյանի դիմանկարը 1940
Ապրում եմ մենակ, մարդկանց մեջ օտար,
Նրանց աչքերը ինձ չեն ողջունում.
Մարդկանց սըրտերը փակ են ինձ համար
Եվ նրանց հոգին ձայնըս չի լսում…
Իմ ընկերները — իմ խոր մտքերն են,
Որ վեհ թևերով անհունն են պատում.
Այն վառ աստղերը — գըթոտ աչքերն են,
Որ վշտիս ժամին ինձ քաղցր են ժպտում…