Հ.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հայրենիքները չեն տրվում մեկընդմիշտ,հայրենիքները նվաճվում են ամեն օր:
Մեկընդմիշտ տրված հայրենիքներ չկան:Վատ են այն որդիները,որ հայրերի տան տեղը իրենց տները չեն բարձրացնում:Վատ սերունդներ են այն սերունդները,որ իրենց հայրենիքները նորից չեն գտնում:
Ո'չ մի ժառանգ, ո'չ մի սերունդ,որտեղ և ումից սերված լինի, մեկընդմիշտ ապահովագրված չէ փչանալու ժանգից:Եվ եթե կարծեց` ապահովագրված է,ավելի լավ`հարևանի համար,որ քո հացն ու ջուրը հավիտյան քաղցր գիտի,և քեզ,ուրեմն,շատ գիտի,և քո կանանց`հարճեր: