Այդ նա էր,որ մեր անգիր բանարվեստի փլատակների վրա հիմնադրեց մեր դպրությունն ու քերթությունը. գողթան լռեցված երգիչների տեղ հնչեցրեց մեր հոգևոր մեղեդին. հեթանոսական անգիտության տեղ փռեց գիտության հեքիաթական սփռոցը,որի վրա մեզ պիտի կերակուր տային մեր հոգևոր մատակարարները՝Խորենացուց ու Դավիթ Անհաղթից մինչև Տաթևացի ու Գոշ,մինչև Ալիշան ու Նալբանդյան,մինչև Աբեղյան ու Աճառյան,Օրբելիներ ու Ալիխանյաններ

Միայն Աստվածաշնչի թարգմանությամբ հայոց լեզուն կատարեց իր փառատոնը

Պ.ՍԵՎԱԿ