ՍԱՀՅԱՆ
Ո՞վ է ասում բառն է
Ո՞վ էասում տառն է
Իմ ամեն մի տողը
Սրտիսմի պատառն է
Իմ ամեն մի տողը
Զսպված մի տարերք է
Զարկերակի զարկ է
Եվ արյունի եռք է
Ես գրում եմ տողը
Եվ ասում եմ «ձերն է
Երբ որ համը տեղն է
Երբ որ աղը տեղն է
Եթե մի քիչ սառն է
Եթե մի քիչ դառն է
Մեղավորը ես չեմ
Մեղավորը դարն է
Ինչ էլ երգի տողը
Հոգուս մատը խառն է
Մինչև անգամ ծառն էլ
Հոգուս մի պատառն է
Իմ ամեն մի տողը
Կյանքիս մի պատառն է
Իմ բացած ակոսն է
Իմ շուռ տված առն է
Բացվող լույսի շողն է
Բացվող ծաղկի ցողն