13.05.2020, 16:44:00
Գարեգին Լեւոնեանին 1908, 22 դեկտեմբեր, Ս. Էջմիածին Հայի՛ ճուտ, Զուռնաչի Լեւոն, Անշնո՛րհք, 16 օրինակ Գեղարուեստը շլակեցի, բերի, բացի, տեսայ, որ իմ փայը չը կայ, մի լաւ ծիծաղեցի: Ծտի թեւով հասցուր, թէ չէ, ծեծ կայ, ծեծ: Յանձնեցի բոլորն էլ Քոչար բիծային, որ բաժանէ տէրերին: Շատ բարեւ բոլորին: Քո Կոմիտաս
Գարեգին Լեւոնեանին
1908, 22 դեկտեմբեր, Ս. Էջմիածին
Հայի՛ ճուտ,
Զուռնաչի Լեւոն,
Անշնո՛րհք, 16 օրինակ Գեղարուեստը շլակեցի, բերի, բացի, տեսայ, որ իմ փայը չը կայ, մի լաւ ծիծաղեցի: Ծտի թեւով հասցուր, թէ չէ, ծեծ կայ, ծեծ: Յանձնեցի բոլորն էլ Քոչար բիծային, որ բաժանէ տէրերին:
Շատ բարեւ բոլորին:
Քո Կոմիտաս